Հասարակական

Տ. Ալթուն. «Ստամբուլ-Երեւան-Ստամբուլ նոր չվերթը կնպաստի երկուստեք հարաբերությունների կարգավորմանըե

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Արփինե Անդրեասյան): Հոկտեմբերի 16-ին կկայանա Ստամբուլ-Երեւան-Ստամբուլ առաջին չվերթը: Չվերթի նախաձեռնողներն են Ստամբուլի «Tower Travelե եւ Երեւանի «Բագրատ տուրե ընկերությունները: Թռիչքները կիրագործվեն թուրքական «Flay Airlinesե ավիաընկերությունից վարձակալված 148 ուղեւորատեղով Բոյինգ 737 մակնիշի ինքնաթիռով: Ստամբուլի ընկերության նախագահ հայազգի Տիգրան Ալթունը չվերթը քաղաքական տեսակետից գնահատում է որպես «հեղաշրջում, հայ-թուրքական սահմանի բացման անդրանիկ քայլերից մեկը, որն, անկասկած, նպաստելու է երկուստեք հարաբերությունների կարգավորմանըե: Նրա խոսքերով, այս նախաձեռնությունը պահանջեց շուրջ մեկ տարվա համառ ջանքեր, որոնց արդյունքում այս սեպտեմբերին ստացվեց Թուրքիայի իշխանությունների համաձայնությունը: Համաձայնության կայացմանը Տ.Ալթունի կարծիքով, մեծապես նպաստել է նաեւ երկու երկրների արտգործնախարարների հանդիպումները եւ այդ գերատեսչությունների պատվիրակությունների փոխայցերը: «Ուրախ եմ, որ թուրքերի պետական քաղաքականությունը վերջին շրջանում հայերի նկատմամբ բավականին մեղմացել է, եւ համոզված եմ, որ մեր կանոնավոր աշխատանքի դեպքում, առաջիկայում այլ դրական փոփոխություններ էլ կլինենե,-ասաց նա: Նրա դիտարկմամբ, հատկապես վերջերս հաճախակի են դարձել թուրք գործարարների այցերը Հայաստան, ինչը նույնպես վկայում է հակառակ կողմի քաղաքականության մեղմացման հանգամանքը: Առաջին չվերթով «Tower Travelե ընկերության նախագահը, որը նաեւ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության անդամ է, Երեւան կբերի պոլսահայ համայնքի եւ մի քանի խոշոր թուրք գործարարների, որոնք կհանդիպեն հայաստանաբնակ ձեռներեցներին: Տ.Ալթունի համոզմամբ, չվերթի պահանջարկն առաջնահերթ կա գործարարների, մանր առեւտրականների մոտ, բացի այդ եւս մեկ գործոն`Ստամբուլն այլ երկրներ թռչող ուղեւորների համար ամենահարմար տարանցիկ գոտիներից է: Չվերթի բացումից հետո Հայաստանում կվաճառվեն նաեւ տարանցիկ տոմսեր դեպի Ամերիկա եւ եվրոպական երկրներ: Նոր չվերթի տոմսերի միջին արժեքը կկազմի 230-270 դոլար: Չվերթը կիրականացվի երկուշաբթի եւ հինգշաբթի օրերին: «Tower Travelե ընկերության նախագահը նշեց, որ ինքնաթիռի օդաչուները կլինեն թուրք, իսկ ուղեկցողները` հայաստանաբնակ, հայտարարությունները կհնչեն անգլերեն եւ հայերեն: Հայաստանում հիմնական մրցակիցը նախկինում ակամա մենաշնորհային դիրք զբաղեցրած «Արմավիաե ավիաընկերությունն Է: Տ.Ալթունի խոսքերով, առաջիկա մրցակցությունը կնպաստի ծառայությունների եւ սակագնային քաղաքականության կատարելագործմանը, որից իրապես կշահի ուղեւորը: Տ.Ալթունի հավաստմամբ, կայուն չվացուցակի դեպքում երկու երկրների միջեւ առեւտրի հոսքը կլինի Հայաստանից Թուրքիա, իսկ զբոսաշրջիկների առումով` հակառակը: Վերջին կանխատեսումը նա հիմնավորեց 70.000 ստամբուլաբնակ հայ համայնքով, որից տարեկան 300-400 մարդ կայցելի Հայաստան եւ այս թիվը կաճի հետագայում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում