Հասարակական

Հայազգի նկարչուհու ստեղծագործությունների ցուցահանդեսը Լոնդոնում

1 րոպեի ընթերցում

ԼՈՆԴՈՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Սիրանույշ Մուրադյան): Լոնդոնի «Բլոքսհոմե հայտնի պատկերասրահում բացվել է մեր հայրենակցուհի Էլիզաբեթ Ռոմհիլդի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը: Մինչ այդ արեւելքի շունչը կրող նրա ստեղծագործությունների այդ հավաքածուն ներկայացվել է Ջակարտայում, Բանգկոկում եւ Կոպենհագենում: Հիմնականում մեծածավալ ու գունեղ կտավներ ստեղծող հայազգի արվեստագետը, որն այժմ կրում է ամուսնու ազգանունը, ծնվել է Թեհրանում, ուսում առել Անգլիայում, բնակվել է Սաուդյան Արաբիայում, 1989թ.-ից հաստատվել է Բանգկոկում: Նկարչուհին ցանկություն է հայտնել 2003 թվականին ցուցահանդես բացել նաեւ Հայաստանում:-0-/52/19.30

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում