Հասարակական

Արգավանդ գյուղում բացվեց հայ-թուրքմենական բարեկամությունը խորհրդանշող դամբարանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,11 ՀՈՒՆՎԱՐԻ.ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ.Էլմիրա Բաղդասարյան):Այսօր Արարատի մարզի Արգավանդ գյուղում Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը եւ Հայաստանում Թուրքմենստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թոյլի Կուրբանովը հանդիսավորությամբ բացեցին թուրքմեն Կարակոյունլուների իշխանության դարաշրջանի դամբարանը: Դեսպանի վկայությամբ, իրենց երկրում գործում է նախնիների հիշատակը հարգելու ավանդույթ (այն արդեն հինգ տարի է օրենքի ուժ է ստացել), եւ այս միջոցառումն էլ հիշատակի յուրօրինակ հարգման ձեւ է: Նա ավելացրեց, որ դամբարանը խորհրդանիշ է մեր նախնիների կողմից հաստատված հայ-թուրքմենական բարեկամության, քրիստոնյա եւ մուսուլման ժողովուրդների խաղաղ գոյակցության: «Հենց սա է խորհրդանշում երկխոսության առավելությունը թշնամության հանդեպ, համագործակցության առավելությունը՝ հակամարտության հանդեպ: Եկեք դասեր քաղենք պատմությունից եւ դժվարությունների չենք հանդիպիե,- ասաց պրն Կուրբանովը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը նշեց, որ թուրքմենական դամբարանի գոյությունը Հայաստանում ավելի կնպաստի երկու երկրների բարեկամության ամրապնդմանը: Նա կարեւորվեց այն հանգամանքը, որ քրիստոնեական հավատքի տաճարներին զուգընթաց բարեկարգվում են նաեւ այլ հավատքի աղոթատեղիներ: ՀՀ Գիտության եւ կրթության նախարար Լեւոն Մկրտչյանը հուշարձանի բացումը գնահատեց քաղաքակրթությունների երկխոսության տեսանկյունից: «Մեր ժողովուրդը, ասաց նա, կրոնական կամ ռասսայական որեւէ բարդույթ չունի: Մենք կարողանում ենք տարանջատել քաղաքակրթությունը քաղաքական հիմնախնդիրներիցե: Հնագետների վկայությամբ, դամբարանը կառուցվել է 1413 թվականին էմիր Սաադի որդի Բիրհուսեյնի հրամանով, հայ եւ թուրքմեն շինարարների կողմից: Ճարտարապետական այս կառույցը, որն ունի եռահարկ լուծում, կառուցված է հայկական սրբատաշ տուýով: Դամբարանը քառանիստ է, որն աստիճանաբար վերածվում է 12-նիստանի կառույցի եւ ավարտվում է գմբեթով, խորհրդանշելով տարածության չորս կողմերը՝ 12 համաստեղություններով եւ երկնակամարով: Այստեղ դրված է Աստծու հետ ննջեցյալի կապի խորհուրդը: Դամբարանն ունի նաեւ դեպի հյուսիսային կողմը տանող ստորգետնյա մուտք, որի ուսումնասիրությունն ավարտված չէ: Հնագետ-շինարար Սամվել Վարդելյանի վկայությամբ, 1998 թվականի պեղումների ժամանակ հայտնաբերվել են դամբարանում թաղվածների կմախքները, որոնց պատկանելիությունը դեռեւս հայտնի չէ: Հնագետների կարծիքով, հին հայկական եւ նախաիսլամական, թուրքմենական հավատալիքները մեծ մասամբ համընկել են: Դրա վկայությունն է դամբարանում հայտնաբերված խոյի քանդակը, որը հանդիպում է նաեւ մեր հավատալիքնեում: Կարծիք կա, որ Արգավանդի տարածքում նմանատիպ երկու դամբարան եւս պետք է լինի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում