Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Նոյեմբեր

Երեւանում բացվեց Բրազիլիայի անվան հրապարակ


ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍԻ (թղթ. Սուսաննա Տոնոյան): Ի նշան հայ-բրազիլական բարեկամակամության, Երեւանի խորհրդի որոշմամբ այսօր «Հրազդանե մարզահամալիրին հարող տարածքում բացվեց Բրազիլիայի անվան հրապարակ: Ըստ Երեւանի փոխքաղաքապետ üիրդուս Զաքարյանի, քանի որ Բրազիլիայի մի շարք քաղաքներում Արմենիա անվամբ կային փողոցներ, կամուրջներ եւ նույնիսկ, ըստ Բրազիլիայում Հայաստանի հյուպատոս Աշոտ Եղիազարյանի, Հայոց ցեղասպանության 70-ամյակի առիթով Սան Պաուլոյի մետրոյի կայարաններից մեկն է անվանվել, ուստի որոշվել է դա փոխհատուցել այս ձեւով: Իսկ թե ինչու է տարածքը ընտրվել մարզադաշտի մոտ, փոխքաղաքապետը հետեւյալ կերպ մեկնաբանեց. «Սա հարգանքի տուրք է նաեւ բրազիլական հարուստ պատմություն ունեցող ýուտբոլինե: Ըստ Ա.Եղիազարյանի, Բրազիլիան առաջին պետություններից է, որ ճանաչել է Հայաստանի անկախությունը եւ հաստատել դիվանագիտական հարաբերություններ: Դրա վկայությունն են ՀՀ նախագահի նախատեսվելիք այցը Բրազիլիա, եւ Հայաստանում դեսպանատան մոտալուտ բացումը: իսկ հայ-բրազիլական կապերը հաստատվել են 19-րդ դարում: ներկայումս այնպեղ կա 30-35 հազար հայ համայնք: Հատկանշական է, որ օրերս Հայաստան ժամանած 40 հոգանոց բրազիլահայերից շատերը ցանկություն են հայտնել ընտանիքներով հաստատվել Հայաստանում: «Բրազիլիայի հրապարակումե, որի տարածքը մեկ հեկտար է, կտեղադրվի հուշարձան, որի համար, ըստ քաղաքապետ Ռ.Նազարյանի, պետք է բրազիլահայ համայնքի հետ համատեղ գումարներ հայթայթաել:-0-/17/18.20



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ