Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Բռնության ցանկացած դեպք անթույլատրելի է. ՄԻՊ-ն անդրադարձել է Տավուշում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած միջադեպին

Բռնության ցանկացած դեպք անթույլատրելի է. ՄԻՊ-ն անդրադարձել է Տավուշում 
բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած միջադեպին

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անդրադարձել է ապրիլի 23-ին Տավուշի մարզում տեղի ունեցած միջադեպին, երբ հավաքի ժամանակ ավտոմեքենան փորձել է մխրճվել բազմության մեջ, ինչի հետևանքով բնակիչներից մեկը վնասվածք է ստացել։ Մարդու իրավունքների պաշտպանը շեշտեց, որ բռնության ցանկացած դեպք անթույլատրելի է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նա ընդգծեց՝ տարածել են հայտարարություն և  ընդգծել, որ բռնության կիրառումը որևէ դերակատարի կողմից անթույլատրելի է:

«Պահանջել ենք այդ հարցի հետ կապված պատշաճ քննության իրականացում: Մենք շատ արագ ենք արձագանքել ու զրուցել ենք  բոլոր քաղաքացիների հետ, որոնք նաև ազատությունից են զրկվել: Մեզ համար կարևոր է նրանցից ստանալ պատշաճ տեղեկատվություն իրենց հետ տեղի ունեցած դեպքերի առնչությամբ: Եղել է քաղաքացի, որը մարմնական վնասվածքներ է ստացել և տեղափոխվել է հիվանդանոց: Այցելել ենք հիվանդանոց: Քաղաքացու հետ հանդիպման մասին տեղեկատվություն չեմ կարող փոխանցել։ Նրա հետ զրույցի արդյունքում  տեղեկատվությունն ամփոփվելու է, և գալու ենք վերջնական եզրակացության»,-ասաց Մանասյանը:

Խոսելով քաղաքագետ Սուրեն Պետրոսյանի ձերբակալության մասին՝ ՄԻՊ-ը տեղեկացրեց՝ արդեն հանդիպել են Պետրոսյանին, արձանագրել են նրա բարձրաձայնած բոլոր  խնդիրները:

«Իմ աշխատակիցներին հանձնարարել եմ, որ ի սկզբանե ազատությունից զրկման վայրում նրանց հետ հանդիպումից հետո կոնկրետ ժամը լրանալու պահին մեկնեն ոստիկանական բաժանմունք, որպեսզի կարողանանք երաշխավորել քաղաքացիների՝ պատշաճ ժամանակահատվածում ազատ արձակումը: Բոլորը, բացի Սուրեն Պետրոսյանից, ազատ են արձակվել: Եթե ես չեմ սխալվում, նրա դեպքում կա քրեական  հանցակազմի հետ կապված տեղեկատվություն: Այս պահին չեմ կարող տեղեկատվություն փոխանցել, որովհետև մենք չենք իրավասու մարմինը: Բանավոր հաղորդակցություն ենք վարել իրավասու մարմինների հետ: Իմ հանձնարարությամբ մեր խումբը դեռ Տավուշում է:  Այս պահին էլ հստակ գործողություններ ենք իրականացնում»,-հավաստիացրեց ՄԻՊ-ը:

Ապրիլի 23-ին ՄԻՊ-ի նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ է  սկսվել լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկատվության առնչությամբ, որ Տավուշի մարզում հավաքի ժամանակ ավտոմեքենան փորձել է մխրճվել բազմության մեջ, ինչի հետևանքով բնակիչներից մեկը վնասվածք է ստացել։

Միևնույն ժամանակ, ՄԻՊ-ը տեղեկություն է ստացել, որ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել ու  Ոստիկանության Նոյեմբերյանի և Թումանյանի բաժիններ են տեղափոխվել  մի խումբ անձինք:  Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել վերոնշյալ բաժիններ՝ ազատությունից զրկված  անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am