Երևանում՝ 11:07,   27 Մայիս 2024

Ամփոփվել են Քրեական ոստիկանության ձևավորման մրցույթի արդյունքները. առաջիկայում կմեկնարկեն կրթական գործընթացները

Ամփոփվել են Քրեական ոստիկանության ձևավորման մրցույթի արդյունքները. 
առաջիկայում կմեկնարկեն կրթական գործընթացները

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամփոփվել են Քրեական ոստիկանության մասնագիտացված ծառայության ձևավորման նպատակով ՆԳՆ կրթահամալիրում անցկացված մրցույթի արդյունքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, դիմորդների շարքում էին ինչպես գործող ոստիկաններ՝ քրեական հետախույզներ, համայնքային ոստիկաններ, պարեկներ, այնպես էլ քաղաքացիական անձինք։

«Արական սեռի դիմորդներից համապատասխան մրցութային տեղերը առաջին հայտով համալրել են 514-ը, իսկ 45-ը անցել են երկրորդ հայտով։

Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունը խթանելու նպատակով նրանց հատկացված մրցութային տեղերից համալրվել է 35-ը։

Անցկացվել է լրացուցիչ մրցույթ, որը հաղթահարել է ևս 5 դիմորդ:

Ընդհանուր առմամբ, մրցութային փուլերը հաղթահարել է 599 դիմորդ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ մայիսի 1-ից քաղաքացիական անձանց համար կսկսվի Քրեական ոստիկանության մասնագիտացված ծառայության անցնելու նպատակով կրթական գործընթացը, իսկ ոստիկանության ծառայող նրանց գործընկերները կրթական գործընթացին կմիանան օգոստոսից։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am