Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Գեղարքունիքի մարզում իրականացվում են հուշարձանների և տեսարժան վայրերի մաքրման աշխատանքներ

Գեղարքունիքի մարզում իրականացվում են հուշարձանների և տեսարժան վայրերի 
մաքրման աշխատանքներ

ԳԱՎԱՌ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը Գեղարքունիքի մարզում նշանավորվել է հուշարձանների և տեսարժան վայրերի տարածքների մաքրմամբ, բազմաբնույթ այլ միջոցառումներով։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, ապրիլի 18-ին մարզի համայնքներում լայնամասշտաբ միջոցառումներ են իրականացվել մարզի համայնքներում։ Լվացվել են հուշարձաններ, մաքրվել պատմամշակութային հուշարձանների տարածքներ։ Աշխատանքներում ներգրավվել են նաև ՀՀ ՆԳՆ մարզային փրկարարական վարչության աշխատակիցներ՝ օգտագործելով իրենց տեխնիկական միջոցները։

հուշարձանի մաքրում 1.jpg (251 KB)

Կատարված աշխատանքների համար Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը շնորհակալություն է հայտնել մարզային փրկարարական վարչությանը, մարզի համայնքապետարաններին, կրթամշակութային հաստատություններին և հուշարձանների պահպանության մարզային ծառայությանը։

ՀՀ ԿԳՄՍՆ Պատմական միջավայրի պահպանության Գեղարքունիքի մարզային ծառայության պետ Գոռ Գասպարյանի տեղեկացմամբ՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակներում Արծվանիստ գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ուժերով ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայությունը կազմակերպել է Վանեվանք վանական համալիրի հուշարձանի տարածքի մաքրման աշխատանքներ: Ծովասար գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ուժերով կազմակերպվել է գյուղի Ս. Գրիգոր Լուսավորիչ և Ս. Աստվածածին հուշարձանների տարածքների, Երանոս գյուղի դպրոցների աշակերտների ուժերով՝ Երկրորդ աշխարհամարտի զոհերի հուշարձանի տարածքի մաքրման աշխատանքներ:   

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Խաչաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտների համար ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայությունը կազմակերպել է Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Արևմտյան Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների լուսանկարների ցուցադրում:

«Միջոցառումները կշարունակվեն առաջիկա մեկ ամսվա ընթացքում՝ հուշարձանների տարածքների մաքրման աշխատանքներով, պատմաճարտարապետական հուշարձաններ կազմակերպվող այցելություններով, ֆիլմերի, լուսանկարների ցուցադրությամբ, բաց դասերով, զեկույցներով, այլ միջոցառումներով։ Նպատակը մեկն է՝ մեր հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանությունը և հանրահռչակումը»,-ներկայացրեց Գոռ Գասպարյանը։  

 

Խոսրով  Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am