Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Վարչապետ Փաշինյանը հանդիպել է Կիրանց և Բերքաբեր համայնքների բնակիչներին

Վարչապետ Փաշինյանը հանդիպել է Կիրանց և Բերքաբեր համայնքների 
բնակիչներին

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում հանդիպում է ունեցել նաև Կիրանց և Բերքաբեր համայնքների բնակիչների հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Տելեգրամ»-ի իր էջում նշել է ՀՀ վարչապետը։

Վարչապետն ավելի վաղ հանդիպել էր նաև Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի բնակիչների հետ։

Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը տեղեկացրել է, որ Ոսկեպարում Փաշինյանը տեղի բնակիչներին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության՝ ներառյալ սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ ամիս առաջ ևս՝ մարտի 18-ին, մեկնել էր Տավուշի մարզ: Նա Ոսկեպարում հանդիպել էր Ոսկեպարի, Բաղանիսի եւ հարակից բնակավայրերի բնակիչների հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am