Երևանում՝ 11:07,   25 Մայիս 2024

Գյումրին տարածաշրջանում երկրորդ քաղաքն է, որտեղ հոգեկան առողջության թերապիաները անցկացվելու են VR-ի մեթոդով

Գյումրին տարածաշրջանում երկրորդ քաղաքն է, որտեղ հոգեկան առողջության թերապիաները անցկացվելու են VR-ի մեթոդով

ԳՅՈՒՄՐԻ, 14 ԱՊՐԻԼԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրին տարածաշրջանում երկրորդ քաղաքն է, որտեղ հոգեկան առողջության թերապիաները անցկացվելու են գերժանակակից լիցենզավորված վիրտուալ իրականության (VR) մեթոդով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախաձեռնությունը Ֆրանսիական «Լույս» ասոցիացիայի հովանու ներքո  գործող «Հայ-ֆրանսիական հոգեբանական և սոցիալական աջակցման» կենտրոնինն է: Նախաձեռնությունն  իրականացվում է «Հերոսների վերականգնողական քաղաք» հոգեկան առողջության կենտրոնի հետ համատեղ:

Սրան զուգահեռ, մասնագետների խնդիրը լուծելու նպատակով անցկացվում է VR թերապիայի սեմինար, որի շրջանակում մասնակից հոգեբանները հնարավորություն ունեն ծանոթանալու գերժամանակակից սարքին, կիրառման և բուժման մեթոդներին։

«Մենք շատ աչալուրջ ենք այս հարցի շուրջ, քանի որ մասնագետների պորֆեսիոնալ լինելը շատ կարևոր է. ոչ պրոֆեսիոնալ մեթոդի կիրառման դեպքում այն կարող է վնաս հասցնել: Դրա համար էլ մենք շեշտը դնում ենք մասնագետների վերապատրաստման վրա»,-«Արմենպրես»-ին նշեց «Ֆրանսիական Լույս» ասոցիացիայի հիմնադիր և նախագահ Լևոն Խաչատրյանը:

437171752_1633308930768632_6551528312887112436_n.jpg (237 KB)

VR-ն արագ, հզոր և թերօգտագործվող գործիք է, որը կարող է պոտենցիալ լինել այն հիվանդների համար, ովքեր անցնում են հոգեկան առողջություն խնամքի բուժում: Մեթոդը կիրառելի է նաև մանկական տարիքի համար:

«Այս մեթոդի մասին նույնիսկ զարգացած առողջապահական համակարգ ունեցող   Ֆրանսիայում շատերը տեղյակ չեն: Վիրտուալ իրականությունը նորարարական տեխնոլոգիա է: Վիրտուալ իրականության օգնությամբ բժիշկները նոր հնարավորություններ են բացահայտում տարածված հիվանդությունների ախտորոշման և բուժման համար, ինչը հնարավոր չէր հին տեխնոլոգիաների միջոցով։ Այն օգնում է բուժել ֆոբիաներն ու հետտրավմատիկ սթրեսային խանգարումները: Այն ունի շատ արագ արդյունք տվող էֆեկտներ: Այն խնդիրները, որոնք հնարավոր էր մինչ այս լուծել ամիսներով, հիմա՝ այս  մեթոդով, շատ արագ հնարավոր է լուծել: Պարզապես, մինչ այդ մասնագետը պետք  է ասի՝ արդյոք այդ մարդն ունի ցուցում VR  մեթոդով բուժվելու»,- նշեց  Լևոն Խաչատրյանը՝  տեղեկացնելով, որ այս պահին Հայաստանում միայն մեկ կենտրոն ունի այս մեթոդով աշխատող լիցենզավորված մասնագետներ՝ «Հերոսների երականգնողական քաղաք» հոգեկան առողջության կենտրոնը։

«Այս կենտրոնի մասնագետներն անցկացնում են գյումրեցի մասնագետների ինտենսիվ վերապատրաստում: Սարքավորումներն արդեն Գյումրիում են»,- հայտնեց Լևոն Խաչատրյանը՝  տեղեկացնելով, որ բուժումն իրականացվում է անվճար՝  մինչ այս նպատակ կար բուժումն իրականացնել միայն Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար, սակայն այս չափորոշիչն ավելացավ  նաև պատերազմի  հետևանքով հաշմանդամություն ստացած զինվորների և նրանց ընտանիքի անդամների,  ինչպես նաև  սոցիալապես խիստ անապահով անձանց համար։

Արմենուհի Մխոյան       

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am