Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Մեկնարկեցին «Կրթություն և կարիերա․ EXPO 2024»  միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի աշխատանքները

Մեկնարկեցին «Կրթություն և կարիերա․ EXPO 2024»  միջազգային 
մասնագիտացված ցուցահանդեսի աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի, Լիտվայի, Ռուսաստանի, Էստոնիայի և Ուզբեկստանի հարյուրից ավելի կրթական հաստատություններ են ներկայացված «Կրթություն և կարիերա․ EXPO 2024»  միջազգային մասնագիտացված ցուցահանդեսում, որն իր դռները բացել է ապրիլի 10–ին Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Իր բնույթով տարածաշրջանում խոշորագույն ամենամյա ցուցահանդեսը, որը կազմակերվել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (ՀԱԳՄ) ու LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերության կողմից,  թվով 23-րդն է։

02-DSC_8008 .JPG (661 KB)

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԱԳՄ-ից, ներկայացված հիմնական թեմատիկ բաժիններում ընդգրկված են բարձրագույն կրթական հաստատություններ, ակադեմիաներ, միջին մասնագիտացված կրթօջախներ, քոլեջներ, ուսումնարաններ, վարժարաններ։ Մեծ թիվ են կազմում կադրերի վերապատրաստմամբ, շարունակական կրթությամբ, օտար լեզուների ուսուցմամբ, փոխանակման ծրագրերով զբաղվող կետրոնները։ Արտասահմանում կրթության հնարավորությունները ներկայացված են արտերկրի կրթական կառույցների տաղավարներում։

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անունից ողջունելով ցուցահանդեսի մասնակիցներին՝  փոխնախարար Դանիել Դանիելյանը կարևորեց միջոցառման դերը հատկապես դպրոցականների համար, ովքեր այսօր կանգնած են մասնագիտական կողմնորոշման ոչ հեշտ խնդրի առջև։ Նրա խոսքով՝ նախարարությունը քայլեր է ձեռնարկում,  որպեսզի կրթական համակարգում տրվող մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները  հնարավորինս համապատասխանեցվեն աշխատանքի շուկայի ներկայացրած պահանջներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

04-IMG_3104 .jpeg (1.51 MB)

Նշվում է, որ միջոցառման կազմակերպիչների գլխավոր նպատակներից են դպրոցականներին և ուսանողներին տրամադրել համապարփակ տեղեկություն ժամանակակից կրթության ողջ ներկապնակի վերաբերյալ, նպաստել կրթօջախների ու ձեռնարկությունների միջև գործնական հարաբերությունների կայացմանը, տեղեկացնել զբաղվածության շուկայում առավել պահանջարկ ունեցող մասնագիտությունների մասին։ Ըստ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության տնօրեն Էդուարդ Կիրակոսյանի՝ ցուցահանդեսը մասնագիտական կրթության և կատարելոգործման հայրենական ու արտերկրում առկա հնարավորությունները ներկայացնելու, ինչպես նաև գործատուների ու ապագա մասնագետների միջև երկխոսություն հաստատելու լավ հարթակ է։

Ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի 12-ը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am