Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

«Եվրոպան տեղայնացվում է» ծրագրի շրջանակներում Հայաստանի պատվիրակությունը Լեհաստանում էր

«Եվրոպան տեղայնացվում է» ծրագրի շրջանակներում Հայաստանի 
պատվիրակությունը Լեհաստանում էր

ԳՅՈՒՄՐԻ, 26  ՄԱՐՏԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Եվրոպան տեղայնացվում է» ծրագրի շրջանակներում Հայաստանի որոշ համայնքապետարանների ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունն այցելել է Լեհաստան։ Ուսումնական այցերի շրջանակներում նախատեսվում էր համագործակցային կապեր հաստատել հայ և եվրոպացի գործընկերների միջև՝ ինտեգրվելով եվրոպական առաջադեմ փորձին:

«Եվրոպան տեղայնացվում է» երկարաժամկետ ծրագրի ազգային մենթոր Արթուր Նաջարյանն «Արմենպրես»-ի հետ ունեցած զրույցի ժամանակ նշեց, որ ուսումնական այցի նպատակն էր համայնքապետարանների ներկայացուցիչներին զինել համապատասխան գիտելիքներով և փորձով՝ իրենց համայնքներում երիտասարդական աշխատանքի ռազմավարության մշակման, երիտասարդական աշխատանքի ոլորտում շահագրգիռ կողմերի միջև երկխոսության ամրապնդման, ծրագրերի իրականացման և երիտասարդական աշխատանքի եվրոպական փորձի տեղայնացման համար: 

Ուսումնական այցի շրջանակներում Լեհաստան  մեկնած հայկական պատվիրակության  կազմում էին Գավառի, Տաթևի, Վաղարշապատի և Խոյի համայնքապետարանների պատասխանատուներ և ավագանու անդամներ։

433792115_10229281408352904_5983116638977466306_n (1).jpg (307 KB)

««Եվրոպան տեղայնացվում է» երկարաժամկետ ծրագիրը նպատակաուղղված է  միջազգային համագործակցության հաստատմանը Եվրոպական միության ու Արևելյան գործընկերության երկրների համայնքապետարանների, տեղական երիտասարդական կազմակերպությունների, անհատ փորձագետների միջև և եվրոպական ընդգրկուն ցանցի ստեղծմանը»,-նշեց Արթուր Նաջարյանը:

Ուսումնական այցին մասնակցում էին Արևելյան գործընկերության 4 երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Ադրբեջանի համայնքապետարանների ներկայացուցիչներ և ավագանու անդամներ։

«Եվրոպան տեղայնացվում է» երկարաժամկետ (2021-2027թթ.) ծրագիրը Հայաստանում համակարգում է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն:        

Արմենուհի Մխոյան

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am