Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

ՄԱԿ ԱԽ-ն բանաձև է ընդունել Գազայում անհապաղ զինադադար հաստատելու մասին

ՄԱԿ ԱԽ-ն բանաձև է ընդունել Գազայում անհապաղ զինադադար հաստատելու 
մասին

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև է ընդունել Գազայի հատվածում Ռամադանի տոնի մեկամսյա ժամանակահատվածում անհապաղ զինադադար հաստատելու պահանջով։

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, բանաձևին կողմ են քվեարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 14 երկրներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ռուսաստանը և Ֆրանսիան, ու միայն Միացյալ Նահանգներն է ձեռնպահ մնացել։ Քվեարկությունից առաջ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը երկարատև զինադադարը մշտական հրադադարի ձևակերպելու վերաբերյալ առաջարկ է ներկայացրել, որը սակայն ԱԽ-ում չի ընդունվել։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am