Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

5 000 դրամ բոնուս IDBank-ից՝ կենսաթոշակային քարտ ձեռք բերողների համար

5 000 դրամ բոնուս IDBank-ից՝ կենսաթոշակային քարտ ձեռք բերողների համար

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ IDBank-ը միանում է կենսաթոշակային հետվճարի ծրագրին, որի շրջանակում կենսաթոշակառուների կողմից կատարված անկանխիկ վճարումների դիմաց վերադարձվում է կատարված գնումների 10%-ը որպես քեշբեք՝ հետվճար։

Այս առիթով IDBank-ը հայտարարում է բացառիկ արշավի մեկնարկի մասին։ Եվ այսպես, արշավի շրջանակում՝ 25․03․2024թ-ից 31․05․2024թ-ը, Բանկի մասնաճյուղում կենսաթոշակային քարտ պատվիրած և մինչև 10.06.2024թ․ ներառյալ իրենց կենսաթոշակը կամ պարբերական նպաստը Բանկի հաշվին ստացած հաճախորդները Բանկից կստանան 5 000 ՀՀ դրամ որպես «Ողջույնի» բոնուս։

Բոնուսը ստանալու համար անհրաժեշտ է ունենալ կենսաթոշակային հաշվից/քարտից տարբերվող այլ հաշիվ։ Իսկ բոնուսը վճարելուց հետո կստանաք տեղեկացնող SMS: 

Հիմա կհարցնեք՝ իսկ ինչպե՞ս փոխել Ձեր կենսաթոշակը վճարող բանկը։ Ասենք, որ սա կարելի է անել մի քանի րոպեում, առանց տնից դուրս գալու, ինչպես սիրում ենք։ Դրա համար պարզապես պետք է անցնել այս հղումով ու բացված պատուհանում սեղմել «Մուտքագրել վճարող կազմակերպության (բանկի) ընտրության դիմում» պատուհանի վրա ու լրացնել անհրաժեշտ տեղեկատվությունը։  Եթե դեռ գրանցված չեք համակարգում, ապա պետք է գրանցվել, ինչից հետո կարող եք լրացնել Ձեր տվյալները։

Շտապե՛ք միանալ IDBank-ին և ստանալ Ձեր կենսաթոշակը՝ միաժամանակ վայելելով արագ ու հարմարավետ սպասարկումը թե՛ Բանկի մասնաճյուղերում, թե՛ առցանց՝ զանգերի կենտրոնի միջոցով, կամ կատարելով Ձեր բոլոր գործարքները Idram&IDBank հավելվածով հաշված վայրկյանների ընթացքում։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am