Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

3 զինված անձ նռնակ գործադրելու միջոցով փորձել են ներխուժել Ոստիկանության Նոր Նորքի բաժանմունք․ պայթյունի հետևանքով նրանցից 2-ը վիրավորվել են

3 զինված անձ նռնակ գործադրելու միջոցով փորձել են ներխուժել Ոստիկանության 
Նոր Նորքի բաժանմունք․ պայթյունի հետևանքով նրանցից 2-ը վիրավորվել են

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երեք քաղաքացի մարտի 24-ին, ժամը 17։00-ի սահմաններում, զինված փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել են նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2 հոգի վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Ներքին գործերի նախարարությունը։

«Մեկ հոգի այս պահին զինված շարունակում է մնալ Ոստիկանության բաժնի դիմաց։ Ձեռնարկվում են համապատասխան աշխատանքներ՝ նրան վնասազերծելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Միջադեպի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել նաև Երևանի քաղաքապետարանը՝ նշելով, որ Նոր Նորքի ոստիկանության բաժանմունքի տարածքում տեղի ունեցած միջադեպից հետո «Շտապօգնություն» ՓԲԸ-ի բրիգադներից մեկը 2 քաղաքացու բեկորային վնասվածքներով տեղափոխել է բուժհաստատություն։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am