Սիրիան հետ է մղել իսրայելական օդային հարձակումը Դամասկոսի վրա. SANA
09:51, 19 Մարտ 2024
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են Դամասկոսի ուղղությամբ արձակված մի քանի հրթիռ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է SANA գործակալությունը՝ նշելով, որ հարձակումն իրականացրել է Իսրայելը։
Ըստ գործակալության տեղեկատվության՝ հարձակումն իրականացվել է տեղի ժամանակով առավոտյան ժամը 10։02-ին օկուպացված Գոլանի բարձունքների ուղղությունից, թիրախավորվել են գյուղական շրջաններում գտնվող մի քանի ռազմական օբյեկտներ։
«Մեր հակաօդային պաշտպանության միջոցներն արձագանքել են հարձակմանը և խոցել հրթիռներից մի քանիսը», - ասել է գործակալության աղբյուրը ռազմական գերատեսչությունից։
Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, պատճառվել է նյութական վնաս։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում