Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

ՀՀ վարչապետը Կիրանցում հանդիպել է բնակիչների հետ

ՀՀ վարչապետը Կիրանցում հանդիպել է բնակիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կիրանցում հանդիպել է բնակիչների հետ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «Ֆեյսբուք» -ի էջում կատարված հրապարակումից:

Ավելի վաղ գրառում էր կատարել ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, տեղեկացնելով, որ Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում հանդիպում է Ոսկեպարի, Բաղանիսի եւ հարակից բնակավայրերի բնակիչների հետ:

ՀՀ վարչապետը մարտի 12-ին տված իր մամուլի ասուլիսի ընթացքում չի բացառել, որ Ադրբեջանի հետ սահմանի դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից։  

«Նախկինում էլ չեմ բացառել և չեմ բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսել Տավուշի մարզից։ Եվ այս գործընթացի շուրջ որոշումներ կայացնելիս մենք պետք է ելնենք իրողությունների և իրավիճակի համապարփակ վերլուծությունից և Հայաստանի շուրջ առկա անվտանգային մարտահրավերները և իրադրության կայունության ապահովման պահանջները, անհրաժեշտությունները կառավարելու տրամաբանությամբ»,-նշել էր վարչապետը։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am