Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Հայաստանը գործադրում է բոլոր ջանքերն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար․ Միրզոյան

Հայաստանը գործադրում է բոլոր ջանքերն Ադրբեջանի հետ խաղաղության 
պայմանագրի ստորագրման համար․ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուին ներկայացրել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ղազախստանի ԱԳ նախարարի հետ Երևանում կայացած հանդիպումից հետո այս մասին հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Եվս մեկ անգամ հնարավորություն ունեցա ընդգծելու, որ Հայաստանը նվիրված և հավատարիմ է խաղաղության օրակարգին և գործադրում է բոլոր ջանքերն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար՝ հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և սահմանների հետագա սահմանազատման վրա։ Գաղտնիք չէ, որ այս հարցերում առանցքային է 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագիրը, որով Խորհրդային Միության նախկին հանրապետությունները ճանաչել են նորանկախ հանրապետությունների միջև միջազգային պետական սահմանները։  Ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հիմնական սկզբունքներն են, որոնց հիման վրա պատկերացնում ենք խաղաղությունը և ներդաշնակությունը Հարավային Կովկասում և շատ ավելի լայն տարածաշրջանում»,- ընդգծեց Միրզոյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am