Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Հայաստանի և Ղազախստանի դիրքորոշումները մոտ են որոշ միջազգային գործընթացների և մարտահրավերների շուրջ. Մուրատ Նուրտլեու

Հայաստանի և Ղազախստանի դիրքորոշումները մոտ են որոշ միջազգային 
գործընթացների և մարտահրավերների շուրջ. Մուրատ Նուրտլեու

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Որոշ միջազգային գործընթացների և մարտահրավերների շուրջ Հայաստանի և Ղազախստանի դիրքորոշումները մոտ են, կարծիքները շատ հաճախ համընկնում են:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Ղազախստանի ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուն Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

Երևանում կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի և Ղազախստանի արտգործնախարարները քննարկել են համագործակցության բոլոր բնագավառները, ձևակերպել են հիմնական ձևաչափերը, նշել համագործակցության կոնկրետ ուղղությունները: Կողմերը նաև կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային և միջազգային տարբեր հարցերի շուրջ, պայմանավորվել են շարունակել երկխոսությունը:

«Մեր երկրների դիրքորոշումները որոշ միջազգային գործընթացների և մարտահրավերների շուրջ մոտ են, իսկ կարծիքները շատ հաճախ համընկնում են: Այդ իսկ պատճառով մենք հատուկ ուշադրություն հատկացրեցինք անվտանգության և կայուն զարգացման ապահովմանը Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում»,-ասաց Ղազախստանի ԱԳ նախարարը:

Ըստ նրա՝ երկու երկրների հարաբերությունների զարգացման մեջ զգալի ներդրում ունի փոխհամագործակցությունը բազմակողմանի կառույցներում՝ ՄԱԿ-ում, ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am