Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

ՀՀ-ում ՌԴ նախագահական ընտրություններին մասնակցածների մեծամասնությունը քվեարկել է Վլադիսլավ Դավանկովի օգտին․ էքզիթ-փոլ

ՀՀ-ում ՌԴ նախագահական ընտրություններին մասնակցածների 
մեծամասնությունը քվեարկել է Վլադիսլավ Դավանկովի օգտին․ էքզիթ-փոլ

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի նախագահական ընտրություններում Հայաստանից քվեարկածների մեծամասնությունը, էքզիթ փոլի տվյալների համաձայն, քվեարկել է «Նոր մարդիկ» կուսակցության անդամ, ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Վլադիսլավ Դավանկովի օգտին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հրապարակված էքզիթ-փոլի արդյունքներով Գյումրիում քվեարկածների 48 տոկոսը իր ձայնը տվել է Վլադիսլավ Դավանկովին, 21 տոկոսը՝ Վլադիմիր Պուտինին, որը նախնական տվյալներով ընդհանուր ձայների բացարձակ մեծամասնությամբ վերընտրվել է նախագահի պաշտոնում։ Գյումրիում քվեարկության մասնակիցների 1 տոկոսը քվեարկել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Լեոնիդ Սլուցկիի, 2 տոկոսը՝ ՌԴ Կոմունիստական կուսակցությունը ներկայացնող Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Խարիտոնովի օգտին։ Էքզիթ-փոլի արդյունքներով Գյումրիում քվեաթերթիկների 10 տոկոսն անվավեր է եղել։ Հարցման մասնակիցների 19 տոկոսը հրաժարվել է պատասխանել հարցին, թե ում օգտին է քվեարկել։

Երևանում քվեարկածների 63 տոկոսը, համաձայն էքզիթ-փոլի, ձայն է տվել Վլադիսլավ Դավանկովին։ Վլադիմիր Պուտինի օգտին քվեարկել է 8 տոկոսը, 1-ական տոկոս ձայն Երևանից ստացել են Լեոնիդ Սլուցկին և Նիկոլայ Խարիտոնովը։ Երևանում քվեարկությանը մասնակցածների 9 տոկոսը հրաժարվել է պատասխանել հարցին, թե ում օգտին է քվեարկել, անվավեր է համարվել քվեաթերթիկների 17 տոկոսը։

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ նախնական տվյալներով Ռուսաստանի նախագահական ընտրություններին արտերկրից մասնակցել է 372 հազար մարդ։ Նա նշել է, որ տվյալները խիստ նախնական են, քանի որ ձայների հաշվարկը դեռ ավարտված չէ։

Ռուսաստանի նախագահական ընտրությունների քվեաթերթիկների 98 %-ի հաշվարկի արդյունքներով՝ Վլադիմիր Պուտինը հաղթում է ձայների 87,34 %-ով։ Երկրորդ տեղում ՌԴ Կոմունիստական կուսակցությունը ներկայացնող Պետդումայի պատգամավոր  Նիկոլայ Խարիտոնովն է՝ ձայների 4,3 %-ով։ Երրորդ տեղում Պետդումայի փոխխոսնակ, «Նոր մարդիկ» կուսակցության անդամ Վլադիսլավ Դավանկովն է՝ ձայների 3,8 %-ով։ Իսկ չորրորդ տեղում, ըստ ԿԸՀ տվյալների, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Լեոնիդ Սլուցկին է՝ ձայների 3,17 %-ով։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am