Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու հնարավորություն է տեսնում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն 
խաղաղության հասնելու հնարավորություն է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի կարծիքով՝ Հայաստանն ու Ադրբեջանը տարիներ շարունակ հակամարտելուց հետո այժմ հնարավորություն ունեն հասնելու կայուն խաղաղության։    

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) մամուլի ծառայության հաղորդագրության մեջ՝ վկայակոչելով քարտուղարի խոսքերը՝ Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ տեղի ունեցած հանդիպումից։

«Խաղաղությունն ու կայունությունը կարևոր են ոչ միայն այստեղ, այլև ավելի լայն անվտանգության համար։ Ես պարզապես կարող եմ քաջալերել ձեզ՝ օգտվելու այս հնարավորությունից Հայաստանի հետ տևական խաղաղության համաձայնագրի հասնելու համար», - ընդգծել է Ստոլտենբերգն՝ անդրադառնալով Հարավային Կովկասում տիրող իրավիճակին։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մարտի 19-ին կայցելի Հայաստան, որի ընթացքում հանդիպում կունենա ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Նույն օրը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կմեկնի նաև Թբիլիսի: Այնտեղ նա կհանդիպի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ:

Տարածաշրջանային այցի շրջանակում՝ Ստոլտենբերգը մարտի 17-ին մեկնել է Ադրբեջան, որտեղ բանակցություններ կվարի նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ:  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am