Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

ԲԿՄԱ-ն` Հայաստանի բասկետբոլի առաջնության հաղթող

ԲԿՄԱ-ն` Հայաստանի բասկետբոլի առաջնության հաղթող

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի առաջնության` Ա լիգայի, 2023/24 մրցաշրջանի հաղթողը ԲԿՄԱ-ն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Գազպրոմ Արենա»-ում կայացած խաղի մեկնարկային քառորդում «Էրեբունի»-ն առավելություն ստացավ վերջին րոպեներին` 25:23: Երկրորդ քառորդի ավարտինն ԲԿՄԱ-ն զիջում էր միայն մեկ միավորով` 49:48:

Հաջորդող երրորդ քառորդում «Էրեբունի»-ն պահպանեց առավելությունն, սակայն դրամատիկ 4-րդ քառորդի վերջին վայրկյանին զիջեց ԲԿՄԱ-ին:

«Բանակայինները» հաղթեցին 100:98 հաշվով:

ԲԿՄԱ-ն դարձավ Հայաստանի բասկետբոլի առաջնության 2023/24 մրցաշրջանի հաղթող:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am