Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների խորացումն ուղղված չէ ՌԴ-ի դեմ. ԱԳ նախարարը

ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների խորացումն ուղղված չէ ՌԴ-ի դեմ. ԱԳ 
նախարարը

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արևմուտքի, օրինակ` Եվրամիության հետ, Հայաստանի հարաբերությունների խորացումը նպատակ չունի Ռուսաստանի հետ հարաբերություններն ի չիք դարձնել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վստահեցրեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի մտավախությանը, թե այդ համագործակցությունը գուցե ռազմավարական դաշնակցի դեմ է:

«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը որևէ մեկի դեմ որևէ մի ծրագրում ներգրավված չէ: Արևմուտքի հետ, օրինակ՝ ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների խորացումն ուղղված չէ ՌԴ-ի դեմ, նպատակ չունի այդ հարաբերություններն ի չիք դարձնել, նույնիսկ նպատակ չունի հարևանների դեմ օգտագործել»,-ասաց Միրզոյանը:

Նա վստահեցրեց, որ այդ հարաբերությունների խորացման նպատակը միայն ՀՀ անվտանգության բարձրացումն է՝ ոչ որևէ մեկի դեմ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am