Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Հայաստանը հանձնառու է ակտիվորեն աշխատել ԵՄ-ի հետ համագործակցության խորացման ուղղությամբ. ՀՀ ԱԺ նախագահ

Հայաստանը հանձնառու է ակտիվորեն աշխատել ԵՄ-ի հետ համագործակցության 
խորացման ուղղությամբ. ՀՀ ԱԺ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը հանձնառու է ակտիվորեն աշխատել ԵՄ-ի հետ՝ համագործակցության խորացման ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով մարտի 13-ին ԵԽ-ի ընդունած բանաձևին:

431203278_402111375742240_741522618058300426_n.jpg (63 KB)

«Երեկ Եվրախորհրդարանն ընդունեց «ԵՄ-ի և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին» բանաձևը։

Շնորհակալ ենք մեր եվրոպացի գործընկերներին այս կարևոր քայլի համար:

Հայաստանը հանձնառու է ակտիվորեն աշխատել վերոնշյալ բանաձևի դրույթների իրականացման և ԵՄ-ի հետ համագործակցության խորացման ուղղությամբ՝ հիմնվելով ընդհանուր ժողովրդավարական արժեքների և ձգտումների վրա»,- նշված է գրառման մեջ:

Եվրախորհրդարանի լիագումար նիստին ներկայացված ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ կապերի սերտեցման, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության վերաբերյալ բանաձեւն ընդունվեց 504 կողմ, 4 դեմ, 32 ձեռնպահ քվեով։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am