Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Մոսկվան արձագանքել է Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարությանը

Մոսկվան արձագանքել է Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին 
հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Մոսկվան տեղյակ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված այն հայտարարությանը, որ Հայաստանը հնարավոր է՝ դուրս գա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից։     

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով Պեսկովի խոսքերը։

«Իհարկե, մենք լսել ենք այս հայտարարությունները։ Առջևում, բնականաբար, շատ աշխատանք է սպասվում։ Մեզ անհրաժեշտ են շփումներ մեր հայ գործընկերների հետ ինչպես ՀԱՊԿ-ի շրջանակներում, այնպես էլ երկկողմ մակարդակով։ Կպարզաբանենք ու կխոսենք պարոն վարչապետի (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան) հայտարարություններին համահունչ»,-ասել է խոսնակն՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին նախօրեին արված հայտարարություններին։

Դմիտրի Պեսկովը հավելել է, որ Մոսկվան կշարունակի կապերը Երևանի հետ և կպարզաբանի իրավիճակը ՀԱՊԿ-ի՝ Հայաստանի շարունակական անդամակցության հարցում։

 «Եթե ՀԱՊԿ-ն կպատասխանի հարցին՝ թե որն է իր պատկերացրած ՀՀ ինքնիշխան տարածքը և այդ պատասխանը կհամապատասխանի հայկական կողմի պատկերացումներին, դա կնշանակի՝ Հայաստանի և ՀԱՊԿ միջև հարցերը հասցեագրված են, լուծված և ամփոփված՝ դրանից բխող հետևանքներով, եթե ոչ՝ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից։  Թե երբ՝ չեմ կարող ասել»,-նախօրեին տված հարցազրույցում նշել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am