Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Փաշինյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական կարգավորման մեջ Թուրքիայի հնարավոր ներգրավվածությանը

Փաշինյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական կարգավորման մեջ Թուրքիայի 
հնարավոր ներգրավվածությանը

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ աշխարհաքաղաքական դերակատարները պետք է չեզոք լինեն, հակառակ դեպքում չեն կարող կառուցողական դերակատարում ունենանալ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում։         

Այս մասին Փաշինյանն ասաց ասուլիսի ընթացքում ՝ պատասխանելով «Արմենպրես»-ի  հարցին, թե արդյոք Արևմուտքի կողմից Թուրքիային հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի մեջ ներգրավելու միտում է նկատվում։

«Ինչ վերաբերում է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին, ապա կարծում եմ՝ ճիշտ բանաձևը և ձևակերպումն այն է, որ դերակատարները պետք է չեզոք լինեն, որպեսզի այդտեղ կառուցողական դերակատարում ունենան»,- նկատեց Փաշինյանը։

Անդրադառնալով տարածաշրջանում և համաշխարհային ասպարեզում Թուրքիայի ունեցած դերին՝ վարչապետն ընդգծեց․ «Իրականությունն այն է, որ Թուրքիայի ներկայությունը ևտեսնում ենք, ևզգում»։

ՀՀ վարչապետի դիտարկմամբ՝ Հայաստանը պետք է ունենա օրակարգ Թուրքիայի հետ և ընկալի ոչ թե Ադրբեջանի միջոցով, այլ դիտի որպես սահմանակից հարևանի. պետք է առերեսվել այն փաստի հետ, որ Թուրքիան նաև միջազգային մեծ դերակատարություն ունի։

Վարչապետը նշեց, որ Թուրքիայի ղեկավարի և այդ երկրի ներկայացուցիչների հետ շփումը ոչ միայն տարօրինակ չէ, այլև բնական է, քանի որ Թուրքիան ու Հայաստանը հարևաններ են՝ հավելելով, որ արտառոց ու տարօրինակ չէ նաև այն, որ երկու երկրների ղեկավարները հեռախոսազրույցներ են ունենում։  

«Ես կարծում եմ, որ Թուրքիայի հետ մեր հարաբերություններում մի կարևոր բան է տեղի ունենում, որը կարող է տարօրինակ հնչել, թե դրանում ի՞նչ կարևոր բան կա․ մենք խոսքում ենք իրար հետ։ Ես համարում եմ, որ Թուրքիայի նախագահի հետ մենք ունենք խոսակցություն և երկխոսություն, որը շատ բարդ է՝ հեշտ չէ, բայց շատ կարևոր է, որ այդ խոսակցությունը լինի։ Ես հիշում եմ մեր քննարկումները, ընկալումներն ու զգացողությունները, երբ Պրահայում՝ մինչև մեր պաշտոնական հանդիպումը Թուրքիայի նախագահի հետ, դա լուսանկարվել և համացանցում էր հայտնվել, հիշում եմ, թե այդ լուսանկարն ինչպիսի մեծ դրական, բացասական շփոթ, քննարկում և արձագանք էր առաջացրել։ Հիշում եմ նաև Հայաստանում մեր շատ թիմակիցների լարվածությունը դրանից», - նշեց Փաշինյանը՝ խոսելով բանակցությունների և քննարկումների ընթացքում դժվարությունների և դրանց հաղթահարման բարդությունների մասին։

ՀՀ վարչապետը նաև հավելեց, որ հասկանալով, թե մեր հասարակության մոտ գիտակցության ինչպիսի նուրբ շերտեր կան, այդուհանդերձ, իր համար մեծ ջանք է եղել Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը գնալն ու մասնակցելը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am