Երևանում՝ 11:07,   21 Ապրիլ 2024

Ճամբարակ համայնքի Շողակաթ գյուղում ոռոգելի կդառնա 315 հեկտար տարածք

Ճամբարակ համայնքի Շողակաթ գյուղում ոռոգելի կդառնա 315 հեկտար տարածք

ԳԱՎԱՌ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրում ավարտական փուլում է գտնվում  Խելացի ոռոգման համակարգի կառուցման ծրագիրը, որն իրականացվել  է  ՀՀ կառավարության, Ճամբարակի համայնքապետարանի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից տրամադրված միջոցներով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմից, ծրագրի պայմանագրային  արժեքը կազմում է 171 մլն դրամ, որից  80 մլն դրամը հատկացրել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը,  58 մլն դրամը՝ ՀՀ կառավարությունը , 27 մլն դրամը՝ Ճամբարակի համայնքապետարանը:

Ծրագրի իրականացման արդյունքում կառուցվել է  30 հազար խմ տարողությամբ ջրավազան, 15 կվտ/ժամ հզորության արևային կայան, 45  լ/վ հզորության խորքային հոր և 4142 գծամետր ոռոգման համակարգ։

«Խելացի ոռոգման համակարգի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի նոյեմբերից և այս պահին ավարտական փուլում են։ Հիմնովին ավարտված են արևային կայանի, խորքային հորի, ջրավազանի, ոռոգման արտաքին ու ներքին ցանցերի կառուցման աշխատանքները։ Մնում է տեղադրել միայն Խելացի էլեկտրոնային կառավարման համակարգը, որից հետո ոռոգման ողջ համակարգը կհանձնվի շահագործման։ Ծրագրի իրականացման շնորհիվ Շողակաթում այս տարվա ոռոգման շրջանի մեկնարկից ոռոգելի հողատարածքները կավելանան 315 հա-ով։ Նախատեսվում է ոռոգելի դարձած  տարածքներում մշակել հիմնականում բարձրարժեք մշակաբույսեր, ստեղծել ինտենսիվ այգիներ»,-ներկայացրին Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմից։

2022 թվականին Համաշխարհային բանկի կողմից տրամադրված 4,7 մլն դրամով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը «Սոցիալական ներդրումների և տարածքային զարգացման»  ծրագրի շրջանակներում Շողակաթ գյուղում իրականացրել է 15 կվտ/ժամ հզորության արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում։

 

Խոսրով Խլղաթյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]