Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Վրաստանը միշտ պատրաստ է իր ներդրումը ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու գործում․ Վրաստանի վարչապետ

Վրաստանը միշտ պատրաստ է իր ներդրումը ունենալ Հայաստանի և Ադրբեջանի 
միջև խաղաղություն հաստատելու գործում․ Վրաստանի վարչապետ

ԵՐԵՎԱՆ,26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հուսով է, որ Հայաստանը և Ադրբեջանը շուտով կստորագրեն խաղաղության պայմանագիր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վրաստանի վարչապետն այս մասին ասել է Թբիլիսիում հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո։

«Մենք միշտ պատրաստ էինք և պատրաստ ենք մեր ներդրումն ունենալ երկարաժամկետ խաղաղության հաստատման գործում, որը ողջ տարածաշրջանի երկրներին և ժողովուրդներին օգուտ կբերի։ Մենք մեծ լավատեսությամբ և հույսով ենք նայում Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող երկխոսությանը։ Հուսով եմ, որ Հայաստանը և Ադրբեջանը շուտով կստորագրեն խաղաղության պայմանագիր, ինչը անխոս կնպաստի և կամրապնդի տարածաշրջանում խաղաղությունը, ինչը կարևոր է մեր երկրների և ազգերի համար»,- ասել է Ղարիբաշվիլին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am