Հասարակական

Ադրբեջանում երկարաձգել են Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանում երկարաձգել են Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանը երկարաձգել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը, որին շինծու մեղադրանքներ են առաջադրվել Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները, Ռուբեն Վարդանյանի կալանքը երկարաձգվել է 4 ամսով։

Ադրբեջանի դատարանը Ռուբեն Վարդանյանին 4 ամսով կալանավորելու որոշում էր կայացրել 2023 թվականի սեպտեմբերի 28-ին։ Նրան կեղծ մեղադրանքներ են առաջադրվել «ահաբեկչության ֆինանսավորման, զինված ստորաբաժանումներ և/կամ խմբեր ստեղծելու ու դրանց մասնակցելու, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանը ապօրինի հատելու» հոդվածներով։ Ադրբեջանի իրավապահ մարմինները Վարդանյանին ապօրինի ձերբակալել և առևանգել էին Լաչինի միջանցքից՝ 2023 թվականի սեպտեմբերի 27-ին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում