Երևանում՝ 11:07,   13 Մայիս 2024

«Երեմյան Ակադեմիան» վերահավաստագրվել է Activate Learning Group, City of Oxford քոլեջի կողմից. Աիդա Տիգրանյան

«Երեմյան Ակադեմիան» վերահավաստագրվել է Activate Learning Group, City of 
Oxford քոլեջի կողմից. Աիդա Տիգրանյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Խոհարարական արվեստի և հյուրընկալության Երեմյան Ակադեմիան» ամփոփում է 2023 թվականի գործունեությունը։ Ակադեմիայի տնօրեն Աիդա Տիգրանյանի հետ զրուցել ենք նախորդ տարում իրականացված ծրագրերի, ձեռքբերումների, միջազգային համագործակցությունների և առաջիկա անելիքների մասին։

412618464_788646349940782_9044046911828775897_n.jpg (596 KB)

«Երեմյան Ակադեմիայի» 5-րդ տարեդարձին ընդառաջ կենտրոնը վերահավաստագրվել է Activate Learning Group, City of Oxford քոլեջի կողմից

2023 թվականը բավականին արդյունավետ տարի էր Ակադեմիայի համար՝ թե՛ միջազգային ու տեղական համագործակցությունների և թե՛ մեր ուսանողների բանակը համալրելու տեսանկյունից։ Մեզ համար ամենակարևոր ձեռքբերումը, թերևս, մեր գործընկեր City of Oxford քոլեջի կողմից վերահավաստագրումն էր։ Սա, փաստացի, մեր այս տարիների արդյունավետ, հետևողական ու նպատակային աշխատանքի արգասիքն է։ Գնահատումն ու վերահավաստագրումն իրականացվում են միջազգային բարձր չափանիշներով և, սովորաբար, գնահատումից հետո որոշակի դիտարկումներ և աշխատանքի որակի բարելավման հետ կապված ցուցումներ են տրվում։ Սակայն, հպարտորեն կարող եմ արձանագրել, որ մեր միջազգային գործընկերների կողմից գերազանց գնահատականներ ենք ստացել։ Այս հանգամանքը, իհարկե, ավելի պարտավորեցնող է, ուստի Ակադեմիան շարունակելու է աշխատել նույն տեմպերով։  

SER_6198.JPG (8.65 MB)

Միջազգային համագործակցությամբ իրականացված ծրագրերի առումով ևս 2023-ը հագեցած տարի էր

Ինչպես և նախորդ տարիներին՝ 2023-ը ևս ակտիվ համագործակցությունների, համատեղ նախագծերի և հետաքրքիր նախաձեռնությունների տարի էր մեզ համար։ Գործակցելով տարբեր կազմակերպությունների, դեսպանատների հետ՝ ունեցանք հյուրեր, փորձի և գիտելիքների փոխանակման միջոցառումներ։ Հունիսին հաջող համագործակցություն ունեցանք Հայաստանում ԱՄՆ դեսպանության հետ. Խոհարարական դիվանագիտության ծրագրի և ԱՄՆ դեսպանության համատեղ նախաձեռնության շրջանակում մեզ մոտ հյուրընկալեցինք ամերիկացի հանրահայտ շեֆ-խոհարար, «Chopped» խոհարարական հեռուստաշոուի աստղ Ամանդա Ֆրայթագին։ Մեր ուսանողների համար Ամանդան նաև ամերիկյան հայտնի «Chopped» խոհարարական շոուի ձևաչափով մրցույթ անցկացրեց, հետո կիսվեց իր փորձով ու հմտություններով։ Ամանդան շատ տպավորվել էր մասնակիցների ոգևորությամբ ու ստեղծագործ մոտեցումներով, իհարկե, նաև Ակադեմիայով։

Իսկ ահա Հայաստանում Իտալիայի դեսպանության հետ մեր համատեղ աշխատանքն արդեն երկրորդն էր։ «Իտալական խոհանոցի օրեր» միջոցառման շրջանակում անցկացրինք իտալացի խոհարարների և ուսանողների մաստեր կլասի և փորձի փոխանակման ծրագիր։ Հայաստանում Իտալիայի դեսպանության նախաձեռնությամբ Հայաստան էին ժամանել Իտալիայի Անսել Քեյսի անվան խոհարարության բարձրագույն ուսումնական հաստատության պրոֆեսորներ Ռաֆֆաելե Մասսանովան, Ջաքուինտո Միքելե Անիելլոն և ուսանողներ։ Մենք կիսվեցինք մեր խոհանոցի ու ավանդույթների գաղտնիքներով, իտալացի գործընկերները՝ իրենց։ Բավականին հաջող փորձ էր երկու կողմերի համար էլ, մեր հյուրերը պարզապես հիացած էին Ակադեմիայով, տեխնիկական հագեցվածությամբ ու ծրագրերով։ Այս երկու համագործակցությունները շարունակական են լինելու, պայմանավորվածություններ արդեն կան։ Տարվա ընթացքում տարբեր հյուրեր, բարձրաստիճան պաշտոնյաներ, դեսպաններ ենք հյուրընկալել։ Այդ այցերը հիմք են հանդիսանալու հետագա ամուր համագործակցությունների հետաքրքիր ու կարևոր նախագծերի համար։

2023-ին իրականացված գեղեցիկ նախագծերից մեկը «Թեժ Խոհանոցն» էր, ինչին ևս Ակադեմիան ակտիվ ներգրավվածություն է ունեցել։ Նախագծի դիմորդները, մասնակիցները, տեսնելով Ակադեմիայի հնարավորությունները, էլ ավելի էին ոգևորվում և հետաքրքրվում խոհարարի մասնագիտությամբ։ Սա ամենակարևոր գնահատականն ու ապացույցն է, որ մենք մեր առաքելության իրականացման ճիշտ ուղու վրա ենք և շարունակում ենք նպաստել խոհարարի մասնագիտության դերի բարձրացմանը։ Մի շարք մասնակիցներ արդեն իսկ դիմել են մեզ մասնագիտական կրթությունը շարունակելու համար։

SER_6777.JPG (10.78 MB)

ԼՂ-ի մեր հայրենակիցներին օժանդակությունը շարունակում է մնալ առաջնային տեղում

Մեր հայրենակիցների համար մշտապես ենք նախագծեր իրականացրել։ 2023-ի սեպտեմբերի դեպքերից հետո մեր ամբողջ թիմն արագ մոբիլիզացվեց, խոհարարության, հրուշակագործության և ռեստորանային մենեջմենթի ու սպասարկման ուղղություններով արագացված դասընթացների ծրագրեր մշակեցինք և սկսեցինք ընդունել ԼՂ-ից բռնի տեղահանվածներին։ Նպատակն էր՝ օգնել նրանց, անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ փոխանցել՝ զբաղվածության խնդիր լուծելու համար։ Դասընթացներից հետո «Երեմյան Փրոջեքթսի» ռեստորաններում աշխատելու առաջարկներ են եղել, շատերը միանգամից աշխատանքի են անցել։ Արցախցիների համար դասընթացների ծրագիրն այս պահին էլ շարունակվում է։

Yeremyan Academy_10.jpg (840 KB)

5-ամյակի միջոցառումներն առջևում են

2023 թվականին ունեցել ենք շուրջ 400 ուսանող, ինչը, բավականին, լավ արդյունք է։ 2024-ը մեզ համար հոբելյանական է. նշելու ենք Ակադեմիայի գործունեության 5-ամյակը, ինչին ուղղված հետաքրքիր նախաձեռնություններ ու միջոցառումներ ենք իրականացնելու։  Շարունակելու ենք կատարելագործել մեր ուսումնական ծրագրերը, նոր համագործակցություններն ու նախագծերը։

 Yeremyan Academy_13.jpg (601 KB)


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am