Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի գործունեության 45-ամյա հոբելյանի շրջանակում մեկնարկել է միջազգային գիտաժողով

Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի գործունեության 45-ամյա հոբելյանի 
շրջանակում մեկնարկել է միջազգային գիտաժողով

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը գործունեության 45 տարիների ընթացքում հասցրել է համալրվել վերջին սերնդի բոլոր  սարքավորումներով, որակյալ մասնագետներով․ կենտրոնում կիրառվում են վիրահատական նորագույն մեթոդներ:

Կենտրոնը իր հոբելյանը տոնեց միջազգային գիտաժողովի մեկնարկով:

Լուսանկարները՝ Հայկ Հարությունյանի

«Արմենպրես»-ի հաղորդմամբ ՝ գիտաժողովը 4 օրերի ընթացքում կհամախմբի Հայաստանի, ԱՄՆ-ի, Կանադայի, Հնդկաստանի, Ֆրանսիայի, Իսրայելի առաջատար մասնագետներին։ Միջազգային գիտաժողովի մեկնարկը տրվել է դեկտեմբերի 15-ին Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում:

Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի  տնօրեն Հովսեփ Միրոյանն ընդգծեց, որ գիտաժողովին գրանցված մասնակիցների թիվը  հասնում է մոտ 630-ի:

Ըստ նրա՝ գիտաժողովի  4 օրերի ընթացքում լինելու են 80-ից ավելի գիտական զեկույցներ, իրականացվելու են 4 վիրահատություններ, որոնցից մեկը  տարածաշրջանում առաջին անգամ է իրականցվելու։ Նաև  տեղի կունենա 4 գրքի շնորհանդես՝  Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի կատարած գիտական և կլինիկական աշխատանքների վերաբերյալ և այլն:

«Այս պահին կենտրոնը լիարժեք հագեցած է նոր սարքավորումներով,  որը թույլ է տալիս քայլել ժամանակին համահունչ: Մեր կենտրոնը մշտապես շարունակում է  առաջատար արտադրողներից ձեռք բերել վերջին սերնդի բոլոր  սարքավորումները, որպեսզի կարողանա պատրաստ լինել ցանկացած բարդ վիրահատություն կամ բուժում լիարժեք իրականացնելուն»,- ասաց Հովսեփ Միրոյանը:

ԵՊԲՀ  ռեկտոր Արմեն Մուրադյանը, շնորհավորելով կենտրոնի հոբելյանն, ընդգծեց, որ բուհի համար շատ պատվաբեր է միջազգային գիտաժողովի մի մաս դառնալը:

«Գիտաժողովը կենտրոնին թույլ կտա ամփոփել այն ձեռքբերումները, որոնք այսօր գրանցվում են Հայաստանի առողջապահական ոլորտում, փորձի փոխանակման կարգով նաև քննարկել այն խնդիրները, որոնք դեռևս լուծման փուլում են և լսել մեր գործընկերներին, որոնք ժամանել են տարբեր երկրներից: Շատ կարևոր է, որ այս ամենը, ունենալով գիտական հենք, նաև ունենա ուսուցողական նշանակություն»,-ասաց Մուրադյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]