Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

ԵՄ-ն կուժեղացնի ջանքերը Արևելյան գործընկերության վերականգնման, կայունության և բարեփոխումների օրակարգը կյանքի կոչելու համար

ԵՄ-ն կուժեղացնի ջանքերը Արևելյան գործընկերության վերականգնման, 
կայունության և բարեփոխումների օրակարգը կյանքի կոչելու համար

ԲՐՅՈՒՍԵԼ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 11-ին մասնակցել է ԵՄ Արևելյան գործընկերության արտաքին գործերի նախարարների մակարդակով անցկացվող համաժողովին։

Նախարարները կարծիքներ են փոխանակել Արևելյան գործընկերության և դրա ձեռքբերումների վերաբերյալ։ Անդրադարձ է եղել նաև, թե ինչպես ԱլԳ-ն կարող է շարունակել ապահովել անդամ երկրների և գործընկեր երկրների կարիքների բավարարումը, որոնք պետք է լինեն 2024 թվականին համատեղ աշխատանքի հիմնական առաջնահերթությունները։  

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ քննարկվել են նաև ուղիները, թե ինչպես է պետք արագացնել Արևելյան գործընկերության տնտեսական և ներդրումային պլանի իրականացումը, ավելացնել համագործակցությունը այնպիսի տարածաշրջանների հետ, ինչպիսիք են Կենտրոնական Ասիան և Արևմտյան Բալկանները:

«ԵՄ-ն, անդամ երկրները և գործընկերները կուժեղացնեն իրենց ջանքերը՝ կյանքի կոչելու Արևելյան գործընկերության վերականգնման, կայունության և բարեփոխումների օրակարգը, ինչպես նաև լուծելու մարտահրավերները՝ կապված Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի շարունակական հետևանքների հետ: Նախարարները քննարկեցին համագործակցության ոլորտները, ներառյալ կապը, տրանսպորտը, էներգետիկան, կանաչ և թվային անցումը, ինչպես նաև մարդու իրավունքներին, քաղաքացիական հասարակությանը, օրենքի գերակայությանն և անվտանգությանը վերաբերող հարցեր», -ասված է  նիստի արդյունքներով տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ։

ԼԻԼԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am