Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

«ՏաԹևեր» ճոպանուղին ճանաչվել է «World Travel Awards»-ի կրկնակի հաղթող՝ «Աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում

«ՏաԹևեր» ճոպանուղին ճանաչվել է  «World Travel Awards»-ի կրկնակի հաղթող՝ 
«Աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի «ՏաԹևեր» ճոպանուղին ճանաչվել է  հեղինակավոր «World Travel Awards» 2023-ի հաղթող «Աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին  նշված է  «World Travel Awards»-ի  պաշտոնական  կայքում  հրապարակված տեղեկագրում:

«ՏաԹևեր»-ի «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակված հաղորդագրության մեջ նշվում է, որ հայկական ճոպանուղին  արդեն 2-րդ անգամ է գրավում առաջին հորիզոնականն այդ անվանակարգում՝ ճանաչվելով աշխարհի լավագույն ճոպանուղի:

Բաց քվեարկության արդյունքում հայկական ճոպանուղին լավագույնն է ճանաչվել աշխարհում՝ հաղթելով Բոլիվիային, Բրազիլիային, Վիետնամին, Կանադային, Նոր Զելանդիային, ԱՄՆ-ին և Հարավաֆրիկյան Հանրապետությանը:

award_Wings of Tatev2.jpg (3.11 MB)

Դուբայում տեղի ունեցած World Travel Awards հեղինակավոր միջազգային մրցանակի հաղթողների 30-րդ մրցանակաբաշխության արարողության ժամանակ պատվավոր մրցանակը ստացել է Դավիթ Վարդանյանը՝ «ՏաԹևեր» նախագծի հիմնադիր Ռուբեն Վարդանյանի որդին:

Wings_of_Tatev_photo2.jpg (7.69 MB)

«ՏաԹևեր» նախագիծն իրականացվում է Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի կողմից մեկնարկած «ՏաԹևի Վերածնունդ» ծրագրի շրջանակներում։

Wings_of_Tatev_photo1.jpg (9.70 MB)


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am