Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ոչ-ոքի ավարտեց Ուելսի դեմ երևանյան հանդիպումը

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ոչ-ոքի ավարտեց Ուելսի դեմ երևանյան 
հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանընտրական փուլի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը Երևանում ընդունեց Ուելսի ընտրանուն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղի մեկնարկից ընդամենը 5 րոպե անց Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը բացեց հանդիպման հաշիվը: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Լուկաս Սելարյանը: Բաց թողած գնդակից հետո Ուելսի հավաքականը տիրել էր նախաձեռնությանը, բայց անթերի էին գործում Հայաստանի ընտրանու պաշտպանները: Առաջին կեսի ավելացված րոպեին, սակայն, Ուելսը վերականգնեց հաշվի հավասարությունը: Ինքնագոլի հեղինակ դարձավ Նաիր Տիկնիզյանը: Առաջին կես` 1:1: Երկրորդ կեսում թիմերը փոխանակվում էին գրոհներով` չգտնելով միմյանց խոցելի օղակները: Խաղակեսի վերջնամասում Հայաստանի ազգային թիմը տիրում էր նախաձեռնությանը և շարունակաբար գրոհում էր: Պետրակովի սաներին այդպես էլ  չհաջողվեց բեկել հանդիպման ընթացքը:

Հայաստան-Ուելս` 1:1:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ընտրական փուլի վերջին հանդիպումը կանցկացնինոյեմբերի 21-ին` հյուրընկալվելով Խորվաթիայի ընտրանուն: Այդ խաղը կմեկնարկի Երևանիժամանակով 23:45-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am