Հասարակական

Երեւանի Բրյուսովի անվան համալսարանի աշխատանքային խումբը Մարտունու ավագ դպրոցում ներկայացրել է ստեղծարար նախագիծ

2 րոպեի ընթերցում

Երեւանի Բրյուսովի անվան համալսարանի աշխատանքային խումբը   Մարտունու ավագ դպրոցում ներկայացրել է ստեղծարար նախագիծ

ԳԱՎԱՌ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երեւանի Բրյուսովի անվան համալսարանի աշխատանքային խումբը Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի ավագ դպրոցում ներկայացրել է ստեղծարար նախագիծ՝

չինարեն, կորեերենն, ֆրանսերեն, գերմաներեն եւ այլ լեզուների, տարազների, հետաքրքիր խաղերի ներկայացմամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մարտունու ավագ դպրոցի տնօրեն Վարդան Ավետիսյանը, իր բազմաբովանդակ տաղավարներով հյուր էր եկել Երեւանի Վ․ Բրյուսովի անվան համալսարանը՝ ներկայացնելով իր ամբիոնները` ռուսաց եւ սլավոնական լեզուներ, ռոմանագերմանական, մանկավարժություն եւ լեզուների դասավանդում, լրագրություն, զբոսաշրջություն, արտաքին կապեր եւ միջազգային հարաբերություններ, արեւելյան լեզուներ։

Նույն միջոցառման շրջանակներում դպրոցը հյուրընկալել էր Գեղարքունիքի մարզի Գեղհովիտի թիվ 1, Արծվանիստի միջնակարգ, Ծովինարի միջնակարգ, Ծովասարի միջնակարգ, Զոլաքարի միջնակարգ դպրոցների շուրջ 61 սովորողների եւ մանկավարժների ու տնօրենների։

«Ժամերն անցնում էին շատ հետաքրքիր եւ արդյունավետ՝ հագեցած խաղերով, վիկտորինաներով, հետաքրքիր էր սեփական անունները տեսնել կորեերեն կամ չինարեն տարբերակով, ծանոթանալ արեւելյան մշակույթի առանձնահատկություններին։ Իսկ միջոցառման ամենակարեւոր իմաստն այն էր, որ բարձր դասարանների շատ աշակերտներ բավականաչափ տեղեկություն ստացան Բրյուսովի անվան համալսարանի գործունեության, մասնագիտական բաժինների վերաբերյալ եւ ձեռք բերեցին մասնագիտական հստակ կողմնորոշում»,-ներկայացրեց Վարդան Ավետիսյանը։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում