Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Պայթյուն ԵՊՀ-ում․ առողջապահության նախարարությունը հայտնում է տուժածների և զոհի մասին

Պայթյուն ԵՊՀ-ում․ առողջապահության նախարարությունը հայտնում է 
տուժածների և զոհի մասին

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԵՊՀ 1-ին մասնաշենքի նկուղային հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել, որից հետո պայթյուն եղել։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Երևանի պետական համալսարանի մամուլի խոսնակ Քնար Միսակյանը։

«Այժմ հրդեհը մարված է, իրականացվում են համապատասխան գործողություններ։ Ավելի ուշ հանդես կգանք լրացուցիչ հայտարարությամբ»,- ասել է Միսակյանը։

Միսակյանը նաև հայտնեց, որ նախնական վարկածով հրդեհը բռնկվել է հոսանքի տատանումների պատճառով։

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ  պայթյունի հետևանքով կան տուժածներ։ Նախնական տվյալներով` երեք տուժաժ հոսպիտալացվել է: Ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն, այս պահին տուժածները հետազոտվում են: Պայթյունի հետևանքով նախնական տվյալներով կա մահվան դեպք: Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am