Ֆրանսիացի լրագրողները Լեռնային Ղարաբաղի թեմայով հոդվածի համար մրցանակի են արժանացել
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիացի լրագրողներ Պիեռ Սոտրեիլը և Թոմաս Գիշարը մրցանակի են արժանացել «Լեռնային Ղարաբաղի կորսված գծանկարներ․ տարագրության մեջ ապրող հայ ընտանիքի հետքերով» խորագրով հոդվածի համար։
Un très grand merci à la @fondatvarenne pour ce prix ! Je suis immensément heureux de voir récompensée cette enquête que nous avons menée avec l'ami @t_guichard sur les dessins perdus du Haut-Karabakh, parue en mai dans @LaCroix Hebdo ! pic.twitter.com/OOYXHCAR00
— Pierre Sautreuil (@pierresautreuil) November 8, 2023
Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով La Croix ամսագրի հրապարակումը X սոցիալական հարթակում։
Ըստ գրառման՝ Լեռնային Ղարաբաղի թեմայով La Croix Hebdo ամսագրում տպագրված հոդվածը «Երիտասարդ լրագրողների մրցանակի» է արժանացել Varenne հիմնադրամի կողմից, որը Ֆրանսիայում և երկրի սահմաններից դուրս աջակցում է լրագրությանը։
Un grand bravo à @pierresautreuil et @t_guichard qui remportent le Prix Jeune Journaliste de @fondatvarenne pour leur reportage « Les dessins perdus du Haut-Karabakh : sur la trace d’une famille arménienne en exil » publié dans @LaCroix L'Hebdo
➡️https://t.co/6dbhzdU7e6 pic.twitter.com/6hr2rycpQD
— La Croix (@LaCroix) November 8, 2023
Հոդվածի համահեղինակ Պիեռ Սոտրեիլն X սոցցանցի իր էջում շնորհակալություն է հայտնել մրցանակի համար։
«Չափազանց երջանիկ եմ ստանալ պարգև այն հետաքննության համար, որ մենք կատարել ենք իմ ընկեր Թոմաս Գիշարի հետ Լեռնային Ղարաբաղի կորած գծանկարների թեմայով, և որը հրապարակվել է մայիսին La Croix Hebdo-ում», - գրել է նա։