Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Տարբեր երկրներից ավելի քան 300 մասնակից՝ ԵՊԲՀ տանիքի ներքո․ անցկացվեց լաբորատոր բժշկության ոլորտի առաջին միջազգային համաժողովը

Տարբեր երկրներից ավելի քան 300 մասնակից՝ ԵՊԲՀ տանիքի ներքո․ անցկացվեց 
լաբորատոր բժշկության ոլորտի առաջին միջազգային համաժողովը

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացվեց «Լաբորատոր բժշկություն. ձեռքբերումները և հեռանկարները» խորագրով առաջին միջազգային գիտագործնական երկօրյա համաժողովը, որն ընդգրկեց զեկույցներ, դասախոսություններ, ցուցահանդեսային և մշակութային մաս: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը։


Կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնի նախաձեռնությամբ նոյեմբերի 4-ից 5-ն անցկացվող այս միջոցառմանը մասնակցում էր ավելի քան 300 մասնագետ Հայաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից, Տաջիկստանից, Վրաստանից, ինչպես նաև Չինաստանից։

Ողջունելով հյուրերին և մասնակիցներին՝ Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանն ընդգծեց, որ կլինիկական լաբորատոր ախտորոշումը շատ կարևոր է՝ ախտաբանությունից մինչև ամենանուրբ անձնականացված մոտեցում՝ մոլեկուլյար գենետիկ ախտորոշում։ «Լաբորատոր ճիշտ ախտորոշումից է կախված հիվանդության բուն ախտորոշումը, ինչպես նաև դրա բուժման արդյունավետությունը։ Լաբորատոր ճշգրիտ ախտորոշումը թույլ է տալիս ավելի թիրախային բուժում նշանակել։ Առողջապահական համակարգի արդյունավետ աշխատանքը մեծապես պայմանավորված է կլինիկական լաբորատոր ախտորոշիչ գործիքակազմի լայն սպեկտրով՝ սկսած արյան պարզ ընդհանուր հետազոտությունից՝ վերջացրած բարդ մոլեկուլյար գենետիկ հետազոտություններով», - նշեց պրոռեկտորը՝ հավելելով, որ լաբորատոր ճիշտ ախտորոշումը կարևոր է նաև մարդու բնական առողջությունը հասկանալու համար։


Կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնի վարիչ, «Միքայելյան» վիրաբուժական ինստիտուտի լաբորատորիայի վարիչ Զարուհի Գևորգյանն իր խոսքում նշեց․ «Լաբորատոր բժշկի գործը միշտ ամենաանտեսանելին է հիվանդանոցային կառույցներում, բայց հենց այդտեղից է սկսվում ճիշտ բուժման հիմքը։ Յուրաքանչյուր հետազոտություն սոսկ սրվակ չէ, այլ՝ մարդկային ճակատագիր, այս գիտակցումը պետք է ունենանք բոլորս և մեր մասնագիտությանը վերաբերվենք խիստ պատասխանատվությամբ, ինչի մասին ես միշտ ասում եմ իմ գործընկերներին, ուսանողներին։ Շատ հպարտ եմ, որ մեր ամբիոնը կարողացավ այսօր կազմակերպել նմանատիպ միջոցառում՝ իր տեսակով առաջինը և եզակին։ Չնայած նրան, որ խոսում ենք տարբեր լեզուներով՝ մենք ունենք մեկ ընդհանուր լեզու՝ լաբորատոր լեզուն։ Այսօր այստեղ չկան ուրիշ, միջանկյալ մասնագետներ։ Մենք հավաքվել ենք, որպեսզի կարողանանք խոսել, կիսվել, քննարկել մեր բոլոր նորությունները, հաջողություններն ու անհաջողությունները, ինչպես նաև ապագա տեսլականը, որպեսզի հասկանանք՝ ինչպես դառնալ օգնող օղակ մեր բուժող բժիշկների համար։ Մեր նպատակն է սա դարձնել ավանդույթ և ամեն աշուն Երևանում՝ բժշկական մայր բուհի տանիքի ներքո, հավաքել լաբորատոր ոլորտի մասնագետներին»։

Ռուսաստանի պատվիրակության ղեկավար, ՌԴ առողջապահության նախարարության ԴՊԲՈՒՀ ԼՄԿ ՇՄԿՌԲԱ կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնի վարիչ՝ լաբորատոր իմունոլոգիայի կուրսով, ԱՊԲՀ-ի լաբորատոր բաժնի վարիչ, Շտապ օգնության Ն.Վ. Սկլիֆոսովսկու անվան ԳՀԻ ՄԱԴ, Լաբորատոր բժշկության ֆեդերացիայի փոխնախագահ Միխայիլ Գոդկովը նկատեց, որ ռուս մասնագետները հայ լաբորատոր մասնագետներից սովորելու շատ բան ունեն։ «Հուսով եմ՝ մենք ևս ձեզ հետ կիսելու բան ունենք։ Մենք կարիք ունենք նմանատիպ քննարկումների, նույնիսկ՝ բանավեճերի, նոր բացահայտումների, ձեռքբերումների։ Այս դժվարին ժամանակներում հրաշք է, որ մենք ձեզ հետ միասին կարողացանք կազմակերպել այս գիտաժողովը։ Իհարկե, շատ կարևոր է Զարուհի Գևորգյանի ներդրումը, և ես ընդունում եմ նրա հրավերը՝ դարձնելու այս համաժողովն ավանդական, ամենամյա։ Մենք սպասում ենք, որպեսզի դուք մատնանշեք ձեզ հետաքրքրող թեմաները», - շեշտեց Միխայիլ Գոդկովը՝ կոչ անելով միասին ձևավորել հաջորդ հանդիպման օրակարգը։

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի կառավարման համակարգի սերտիֆիկացման բաժնի պետ Սեդա Պապյանը ներկայացրեց բժշկական լաբորատորիաների համար ներկայացվող միջազգային չափանիշները և իրավիճակը Հայաստանում։
Ռուսական «Լաբորատոր ծառայություն» ամսագրի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Մոշկինն անդրադարձավ լաբորատոր ախտորոշման ոլորտում ռիսկերի կառավարմանը՝ ընդգծելով պացիենտին վնաս չհասցնելու նպատակով ռիսկերը չթաքցնելու կարևորությունը։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]