Տնտեսություն

Երևանի քաղաքապետարանը հորդորում է մինչև դեկտեմբերի 1-ը վճարել տեղական հարկերը

3 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանը հորդորում է մինչև դեկտեմբերի 1-ը վճարել տեղական հարկերը

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանը հայտարարությամբ հորդորել է մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ իրականացնել համայնքային բյուջեի նկատմամբ տեղական հարկերի գծով պարտավորությունները՝ տույժերից և տուգանքներից խուսափելու համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, վճարումները կարելի է իրականացնել առցանց եղանակով՝ այցելովwww.yerevan.amպաշտոնական կայքիՀարկեր և վճարումներբաժին ու լրացնել պահանջվող տեղեկատվությունը:

Ըստ աղբյուրի՝ բանկային քարտերով հարկային պարտավորությունների դիմաց վճարումները կարելի է իրականացնել նաև Երևանի վարչական շրջանների քաղաքացիների սպասարկման տարածքներում առկա pos-տերմինալներով և «Հայփոստ» ՓԲԸ-ի գրասենյակներում:

«Վճարումներ կարող եք իրականացնել նաև հետևյալ բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների սպասարկման գրասենյակներում, ինչպես նաև բջջային հավելվածների միջոցով:

«Արդշինբանկ» ՓԲԸ

«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ

«Արարատբանկ» ՓԲԸ

«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ

«Էվոկաբանկ» ՓԲԸ

«Ակբա բանկ» ԲԲԸ

«Ամերիաբանկ» ՓԲԸ

«Կոնվերս բանկ» ՓԲԸ

«Ինեկոբանկ» ՓԲԸ

«ԱյԴի բանկ» ՓԲԸ

«Յունիբանկ» ԲԲԸ

«Արմսվիսբանկ» ՓԲԸ

«Արցախբանկ» ՓԲԸ

«Բիբլոս բանկ Արմենիա» ՓԲԸ

«Մելլաթ բանկ» ՓԲԸ

«Հայփոստ» ՓԲԸ

«Թել-Սել» ՓԲԸ

«Իզի Փեյ» ՍՊԸ

«Ստակ պրոցեսինգ» ՓԲԸ

«Մոբիդրամ» ՓԲԸ

«Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ

«ԱյԹիԷֆ» ՍՊԸ

«Իդրամ» ՍՊԸ

«Յուփեյ» ՓԲԸ»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Երևան համայնքի նկատմամբ տեղական հարկերի, տուրքերի ու մատուցվող ծառայությունների դիմաց վճարների, համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքի վարձակալությունից կամ օտարումից առաջացող պարտավորությունների վերաբերյալ տեղակատվությունը տրամադրվում է Վարկային բյուրոյին և պարտավորությունների ժամանակին չկատարելը կարող է ազդել վարկունակության վրա:

Երևանի քաղաքապետարանը հորդորում է նաև հիշել, որ պարտավորությունները կատարելով քաղաքացիները նպաստում են համայնքի զարգացմանը, որտեղ բակերն ու խաղահրապարակները բարեկարգված են, վերելակները փոխված, իսկ մանկապարտեզները՝ հիմնանորոգված:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում