Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Երուսաղեմում իրավիճակը հանդարտ է, հայ համայնքի շրջանում տուժածներ չկան. Հակոբ Սևան

Երուսաղեմում իրավիճակը հանդարտ է, հայ համայնքի շրջանում տուժածներ չկան. 
Հակոբ Սևան

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից ռազմական գործողությունների հետևանքով Երուսաղեմի  հայ համայնքի շրջանում տուժածներ չկան, իսկ իրավիճակը Երուսաղեմում հանդարտ է:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայ դատի Երուսաղեմի հանձնախմբի  անդամ Հակոբ Սևանը:

«Այս պահին Երուսաղեմում իրավիճակը հանդարտ է: Բախումները տեղի են ունենում հիմնականում  Իսրայելի հարավում, իսկ Երուսաղեմը այդ կենտրոններից բավականին հեռու է: Առավոտյան միայն պայթյունների ձայներ է լսվել, փորձ արվել է ռմբակոծել Երուսաղեմը, սակայն չի հաջողվել: Երուսաղեմում  իրավիճակը հանդարտ է, և հայ համայնքի շրջանում տուժածներ չկան»,- նշեց  Հակոբ Սևանը: 

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հոկտեմբերի 7-ին կատարել է Իսրայելի վրա վերջին տարիների ամենամեծ հարձակումը։ Նրանք Գազայի հատվածից հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ։ ՀԱՄԱՍ-ի զինյալները Իսրայելի տարածք են ներխուժել պարապլաններով և պիկապներով։  Իսրայելում ռազմական դրություն է մտցվել և մոբիլիզացիա հայտարարվել։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը Իսրայելին պատերազմ է սկսել Իսրայելի դեմ և ամենախիստ պատասխանին կարժանանա։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am