Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

ԱՄՆ կառավարությունը ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար հատկացնում է 11.5 մլն դոլար

ԱՄՆ կառավարությունը ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար հատկացնում է 11.5 
մլն  դոլար

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ կառավարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքները հոգալու նպատակով կհատկացնի 11.5 մլն դոլար հումանիտար օգնություն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կոռնիձորում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը:

«Ծանր է լսել, տեսնել այն ամենը, ինչի միջով անցնում են այս ընտանիքները: Շատերը հրետակոծության ներքո հեռացել են իրենց համայնքներից, գյուղական բնակավայրերից»,-ասաց Փաուերը:

Նա նշեց՝ խոսել են բժիշկների հետ, և ԼՂ-ից բռնի տեղահանվածներից շատերի մոտ թերսնում է:

«Հաշվի առնելով այն կարիքները, որ այժմ ունի ԼՂ բնակչությունը՝ ես այսօր հայտարարում եմ, որ ԱՄՆ կառավարությունը հումանիտար օգնության նպատակով հատկացնում է 11.5 մլն դոլար: Այս աջակցության միջոցներով կապահովվի սննդամթերքից սկսած մինչև սոցիալ-հոգեբանական աջակցություն՝ հաշվի առնելով այն ծանր հոգեբանական վիճակը, որում գտնվում են այս մարդիկ»,-ասաց Փաուերը:

Փաուերը նաև հանդիպել է մարդկանց, որոնք տեղյակ չեն, թե որտեղ են իրենց ընտանիքի անդամները: Եվ այդ աջակցությունը նաև կօգտագործվի՝ աջակցելու այն ջանքերին, որոնք միտված կլինեն ընտանիքների միավորմանը:

ԱՄՆ ՄԶԳ տնօրենը անհրաժեշտություն համարեց, որ միջազգային դիտորդները, հումանիտար կազմակերպությունները կարողանան հասնել ու աջակցություն ցուցաբերել ԼՂ ժողովրդին հենց տեղում: «Մենք գիտենք, որ վիրավոր քաղաքացիական անձինք կան ԼՂ-ում, որոնք տարհանման կարիք ունեն»,-ասաց Փաուերը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am