Երևանում՝ 11:07,   12 Մայիս 2024

Պետական պարտքը դրամային արտահայտությամբ աճել է 2.5 տոկոսով

Պետական պարտքը դրամային արտահայտությամբ աճել է 2.5 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական պարտքը հունիսի 30-ի դրությամբ կազմում է 4 տրլն 289 մլրդ դրամ, ԱՄՆ դոլարով՝ 11 մլրդ 103 մլն դոլար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում 2023 թ. պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքի քննարկմանը:

«Դրամային արտահայտությամբ պետական պարտքն առաջին կիսամյակում աճել է 2.5 տոկոսով, իսկ ԱՄՆ դոլարով աճել է 4.4 տոկոսով: Հունիսի 30-ի դրությամբ պետական պարտքը կազմում է 4 տրլն 289 մլրդ դրամ, ԱՄՆ դոլարով՝ 11 մլրդ 103 մլն դոլար»,-ասաց Հովհաննիսյանը:

Նախարարի վստահեցմամբ՝ պարտքի կառավարման հետ կապված ցուցանիշները գտնվում են թիրախային մակարդակում, ներքին պարտքի և դրամային պարտքի ցուցանիշները շարունակաբար բարելավվում են:

Անդրադառնալով բյուջեի ցուցանիշներին՝ նախարարը հիշեցրեց, որ փաստացի առաջին կիսամյակի ճշգրտված ծրագրով եկամուտները նախատեսված են եղել 1 տրլն 104 մլրդ դրամ, ծախսերը՝ 1 տրլն 230 մլրդ դրամ և դեֆիցիտը՝ 125 մլրդ դրամ:

«Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ պետական բյուջեի ծախսերի գծով աճ է արձանագրվել և ընթացիկ, և կապիտալ ծախսերում: Փաստացի 2023-ի առաջին կիսամյակում ունեցել ենք 1 տրլն 160 մլրդ դրամի եկամուտներ և ծախել ենք 1 տրլն 26 մլրդ դրամ, ունեցել ենք 134 մլրդ դրամ հավելուրդ»,-ասաց Հովհաննիսյանը:

Բյուջեի եկամուտները 56 մլրդ դրամով գերազանցել են առաջին կիսամյակի ճշտված ծրագիրը՝ պայմանավորված հարկային եկամուտների և տուրքերի գերակատարմամբ և այլ եկամուտների պլանավորվածից ավելի մուտքերով:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am