Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Ճապոնիայի ԱԳ նախարարը ԼՂ-ում ռազմական գործողությունները դադարեցնելու կոչ է արել Ադրբեջանին

Ճապոնիայի ԱԳ նախարարը ԼՂ-ում ռազմական գործողությունները դադարեցնելու 
կոչ է արել Ադրբեջանին

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոկո Կամիկավան կոչ է արել Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, որի հետևանքով կան տասնյակ զոհեր ու վիրավորներ՝ այդ թվում և քաղաքացիական բնակչության շրջանում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Ճապոնիայի ԱԳ նախարարի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «Ճապոնիան իր խորը մտահոգությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղում իրադրության վերջին վատթարացման առնչությամբ և խստորեն հորդորում է անհապաղ կասեցնել ագրեսիան, կոչ է անում Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները։  

Ճապոնիան հորդորում է բոլոր կողմերին տարածաշրջանային խնդիրները լուծել խաղաղ կերպով՝ երկխոսության միջոցով»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am