Քաղաքականություն

Խանդանյանի կարծիքով՝ ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամը և Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը բացասաբար են ազդում բանակցությունների վրա

2 րոպեի ընթերցում

Խանդանյանի կարծիքով՝ ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամը և Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը բացասաբար են ազդում բանակցությունների վրա

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղում շարունակվող հումանիտար ճգնաժամը և Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը բացասաբար են ազդում բանակցությունների վրա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Խանդանյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում հայ-ադրբեջանական բանակցությունների ներկայիս տեմպը։

«Կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղում շարունակվող հումանիտար ճգնաժամը և նաև Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը բացասաբար են ազդում բանակցությունների վրա։ Բայց սա չի նշանակում, որ Հայաստանը պետք է հետ կանգնի խաղաղ ճանապարհով խնդիրները հանգուցալուծելու և խաղաղության պայմանագիր ստորագրելու իր նպատակից, ուստի Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի վերադառնալ բանակցությունների սեղան և շարունակել հարցերի քննարկումը»,- ասաց Խանդանյանը։

Հարցին, թե առաջիկայում որևէ միջնորդի կողմից առաջարկություն կա՞ հայկական և ադրբեջանական կողմի միջև հանդիպման, Խանդանյանը պատասխանեց, որ այս պահին հստակ պայմանավորվածություններ չկան։ Նրա խոսքով՝ եթե լինի նման պայմանավորվածություն, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն այդ մասին կտեղեկացնի։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում