Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Օդեսայում հայ-ուկրաինական դպրոցն իր դռներն է բացել աշակերտների առջև

Օդեսայում հայ-ուկրաինական դպրոցն իր դռներն է բացել աշակերտների առջև

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Օդեսայում սեպտեմբերի 1-ին աշակերտների համար իր դռներն է բացել Գագարինի սարահարթում գտնվող ուկրաինա-հայկական միջազգային դպրոցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է AnalitikaUA.net-ը:

Դպրոցում, որտեղ հայերենն ինտեգրված է հիմնական ուսումնական ծրագրում, ուսուցումը սկսվում է առաջին դասարանից ՝ հայաստանցի ուսուցիչների հետ: Լեզվական միջավայրում հարմարավետ ընկղմվելու համար դպրոցում ստեղծվել է նաև «Հայկական մշակույթ և պատմություն» հատուկ դասընթաց: Բացի այդ, հաստատությունում խորացված ուսումնասիրում են ուկրաիներեն, անգլերեն և այլ լեզուներ։

դ1.jpg (47 KB)

Աշակերտները բաշխվում են փոքր դասարանների, ուսուցիչները յուրաքանչյուր երեխայի համար անհատական մոտեցում են ապահովում: Բացի նոր գիտելիքների յուրացումից, դպրոցականները նաև ամրապնդում են առողջությունը, ակտիվորեն զբաղվում սպորտով, ինչին նպաստում է դպրոցի՝ քաղաքի ափամերձ առողջարանային տարածքում  գտնվելը:

Դպրոցը գործում է Ուկրաինայի և Հայաստանի կրթության նախարարությունների աջակցությամբ:

Ինչպես հայտնի է, Ուկրաինայի հայերի միությունը հատուկ ուշադրություն է դարձնում կրթության և մշակույթի ոլորտներին: Կազմակերպության նախագահ Վիլեն Շատվորյանը նույնպես հատուկ ուշադրություն է դարձնում երեխաների և երիտասարդների կրթությանն ուղղված ծրագրերին:

դ2.jpg (65 KB)


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am