Հասարակական

Կառավարությունը 3,44 միլիարդ դրամ հատկացրեց 9 մարզերում սուբվենցիոն 48 ծրագրերի իրականացման համար

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը 3,44 միլիարդ դրամ  հատկացրեց 9 մարզերում սուբվենցիոն 48 ծրագրերի իրականացման համար

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը 3,44 միլիարդ դրամհատկացրեց 9 մարզերում սուբվենցիոն 48 ծրագրերի իրականացման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարության նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Ընդհանուր առմամբ, 25 համայնքներում է գումար հատկացվելու 48 սուբվենցիոն ծրագրերի համար»,-ասաց Սանոսյանը։

Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է՝ Արարատի մարզ՝ 312 միլիոն դրամ, Արմավիրի մարզ՝ 69,6 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզ՝ 19,6 միլիոն դրամ, Լոռու մարզ՝ 309,4 միլիոն դրամ, Կոտայքի մարզ՝ 260 միլիոն դրամ, Շիրակի մարզ՝ 281 միլիոն դրամ, Սյունիքի մարզ՝ 596 միլիոն դրամ, Վայոց ձորի մարզ՝ 4,3 միլիոն դրամ և Տավուշի մարզ՝ 338 միլիոն դրամ: Սրանց ավելացվում են նաև նախկինում ինչ-ինչ պատճառներով չկատարված ծրագրերի համար հատկացված գումարները: Այդ ծրագրերը կկատարվեն այս փուլում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց այն ծրագրերը, որոնք կառավարությունն այդ փաթեթով ֆինանսավորում է:

Նշված ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են մարզերում կապիտալ ներդրումներին` մասնավորապես՝ համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը, բնակավայրերի գազաֆիկացմանը, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգմանը՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում