Երևանում՝ 11:07,   13 Մայիս 2024

Միջազգային մասնագետների ստեղծած «Անսահմանության արտացոլանք» քաղաքային ինստալյացիան Գյումրու այցեքարտերից կդառնա

Միջազգային մասնագետների ստեղծած «Անսահմանության արտացոլանք» 
քաղաքային ինստալյացիան Գյումրու այցեքարտերից կդառնա

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում անցկացված միջազգային MEDS (Meeting of Design Students) աշխատարանի ընթացքում ստեղծվել են տասից ավելի նախագծեր, որոնք իրենց մնայուն տեղը կգտնեն արհեստների ու արվեստների քաղաքում։ Ճարտարապետության ու դիզայնի ոլորտի մասնագետներին համախմբող այս ձևաչափը 13-րդն է պատմության մեջ։ Հայաստանում MEDS Գյումրի աշխատարանին մասնակցել է շուրջ 28 երկրից 150 մասնակից, ովքեր ձևավորել են թիմեր ու իրականացրել բազմատեսակ նախագծեր՝ ճարտարապետական փոքր ձևեր, քաղաքային ինստալյացիաներ, լուսանկարչական մշակումներ և այլն։

MEDS Gyumri_բացում.jpeg (7.91 MB)

Ալյումինե դռների և պատուհանների առաջատար արտադրող PROFAL ընկերությունն իր սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում աջակցում էր «Անսահմանության արտացոլանք» նախագծի իրականացմանը, որի հեղինակներն են Ալբերտո Կոլետն ու Դանիելե Մելոնին։ Հայաստանը, Բուլղարիան, Իտալիան, Լեհաստանը, Ռուսաստանը, Իռլանդիան, Եգիպտոսը, Հնդկաստանն ու Թուրքիան ներկայացնող մասնագետները համախմբել են ջանքերն այս նախագծի ստեղծման շուրջ։

MEDS Gyumri_Բացում 1.jpeg (7.76 MB)

Ալբերտո Կոլետն, ով առաջին անգամ է Հայաստանում, բայց մեր երկրի մասին բազմիցս լսել է իր հայազգի ընկերներից, նշել է․ «MEDS-ը համագործակցության յուրահատուկ ձևաչափ է, որտեղ մտքերի փոխանակման ու միևնույն նախագծի վրա աշխատելու հնարավորություն են ստանում տարբեր մշակույթներ ու մոտեցումներ կրող մասնագետները։ Նախագիծը, որը մենք հաջողությամբ իրագործեցինք, քաղաքային ինստալյացիա է՝ պատված արտացոլող մակերեսով, ինչը շրջանակի մեջ է վերցնում բնությունը՝ ստեղծելով յուրօրինակ կտավ»։

Ալբերտո Կոլետ.jpeg (6.56 MB)

«Անսահմանության արտացոլանք» քաղաքային իստալյացիան տեղադրվել է Գյումրու Հայր Հայաստան հուշարձանի հարակից տարածքում, որն, ըստ նախագծի հեղինակի, յուրահատուկ այցեքարտ կլինի ինչպես գյումրեցիների, այնպես էլ քաղաքի այցելուների համար։

«PROFAL ընկերությունը մշտապես կարևորում է նման ձևաչափերին աջակցությունը, որոնք նպատակ ունեն զարգացնելու հայ և արտասահմանցի մասնագետների միջև միջազգային համագործակցությունը՝  դառնալով լավագույն հարթակ ստեղծարար ու նորարար մտքերի գեներացման համար։ Բացի այդ՝ չէինք կարող անտարբեր անցնել Հայաստանում համայնքային կյանքի զարգացմանը նպաստող այս կարևոր նախաձեռնության կողքով»,-ասել է PROFAL GROUP-ի գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանը։

այց ՊՐՈՖԱԼ 1.jpg (35.18 MB)

MEDS Գյումրի աշխատարանն անցկացվել է օգոստոսի 6-20-ը, որի շրջանակում «Անսահմանության արտացոլանք» նախագծի ղեկավարն ու մասնակիցները հյուրընկալվել են PROFAL-ում։ Էդգար Ավետիսյանն ընդունել է հյուրերին, ներկայացրել ընկերության անցած ճանապարհը, գրանցած հաջողություններն ու առաջիկա խոշոր ծրագրերը։ Այնուհետև ներկաները շրջել են ընկերության ալյումինի, ապակու և կահույքի արտադրամասերում, ծանոթացել արտադրական ողջ գործընթացին։ Հյուրերն այցելել են նաև  PROFAL-ի կանաչապատման և լանդշաֆտային դիզայնի ուղղությունը ներկայացնող Օ₂ Gardens, որտեղից էլ հեռացել են անչափ տպավորված։

այց ՊՐՈՖԱԼ գործարան.jpg (37.75 MB)


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am