Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակել են Խնածախի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Օգոստոսի 21-ին՝ ժամը 06:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Խնածախի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։