Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Երևանում կայացել է Ուկրաինայի հայերի միության համաժողովը

Երևանում կայացել է Ուկրաինայի հայերի միության համաժողովը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում հուլիսի 29-ին կայացել է Ուկրաինայի հայերի միության համաժողովը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է Kyivinform-ը, hամաժողովին ներկա են եղել գրեթե բոլոր մարզային համայնքների ղեկավարները, “Допомога” կազմակերպության ներկայացուցիչները և հրավիրված հատուկ հյուրեր:

Ողջույնի խոսքով հանդես են եկել Միության (ՈւՀՄ) նախագահ Վիլեն Շատվորյանը, Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը և Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս Եպիսկոպոս Հովհաննիսյանը:

Քննարկվել են Ուկրաինայում ընթացող պատերազմի հետևանքով ՈւՀՄ և հայ համայնքի առջև առաջացած մարտահրավերներն ու դրանց պատշաճ կերպով արձագանքելու քայլերը, Միության կադրային քաղաքականությունը, կառուցվածքային բարեփոխումներն ու հետագա գործունեությունը:

Համաժողովի ընթացքում ստեղծվել է շտաբ՝ ի հայտ եկած խնդիրներին արագ և հատուկ կարգով լուծում տալու համար։ Համաժողովի մյուս կարեւոր որոշումների մասին կհայտարարվի առանձին:

Համաժողովի շրջանակներում նաև Ուկրաինայի հայերի միության պատվիրակները հանդիպում են ունեցել Ուկրաինայից Հայաստան գաղթած  անձանց հետ։

Նշվում է, որ հանդիպման նպատակն էր ցուցաբերել համապարփակ աջակցություն և օգնություն, որը կարող է անհրաժեշտ լինել նոր միջավայրում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am