Հասարակական

Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա հուլիսի վերջի համեմատ ցածր է 15 սանտիմետրով

1 րոպեի ընթերցում

Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա հուլիսի վերջի համեմատ ցածր է 15 սանտիմետրով

ԳԱՎԱՌ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սեւանա լճի մակարդակը 2023 թվականի հուլիսի 27-ի դրությամբ ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 50 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրվա գրանցված 1900 մետր 65 սանտիմետր նիշի դիմաց։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոն»-ից, 2023 թվականի մայիսի վերջերից մինչ հուլիսի 28-ն ընկած ժամանակահատվածում ոռոգման նպատակներով Սեւանա լճից բաց է թողնվել 120 միլիոն 933 հազար խորանարդ մետր ջուր, իսկ այս տարվա ընթացքում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 83 միլիոն 299 հազար խորանարդ մետր ջուր։

Սեւանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի նվազում։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում