Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Լրագրող Թալալ Խրաիսը հայ-իտալական հարաբերությունների ամրապնդման գործում ավանդի համար արժանացել է երախտագիտության մեդալի

Լրագրող Թալալ Խրաիսը հայ-իտալական հարաբերությունների ամրապնդման 
գործում ավանդի համար արժանացել է երախտագիտության մեդալի

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի և Իտալիայի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, հայապահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար «Ասադաքահ» ընկերության հիմնադիր, լրագրող Թալալ Խրաիսը պարգևատրվել է երախտագիտության մեդալով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, մեդալը Հռոմում լրագրողին  է հանձնել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նախագահը շնորհակալություն է հայտնել Խրաիսին Հայկական հարցում ունեցած նվիրումի համար՝ նրան անվանելով «հայ ժողովրդի իսկական բարեկամ»։

Թալալ Խրաիսը Վահագն Խաչատուրյանին պատմել է, թե ինչպես դեռ 16 տարեկանում Բեյրութում սկսել է հետաքրքրվել հայերի պատմությամբ, իմացել Հայոց ցեղասպանության մասին։ «Այդ ժամանակից ի վեր ես հավատարիմ եմ մնացել հայկական հարցին և երբեք չեմ դադարեցնի պայքարս՝ հանուն խնդրի արդար լուծման»,- նշել է նա։

Թալալ Խրաիսը Լիբանանի Ազգային լրատվական գործակալության (NNA) թղթակիցն է Հռոմում և Սուրբ Աթոռում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am